ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.1-8Հիմնաբառեր․-:
վարչական իրավախախտում, ճանապարհային երթևեկության կանոն, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարք, վարչական վարույթ, պատշաճ վարչարարություն:Ծանոթագրություն
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարվում են բազմաթիվ իրավախախտումներ: Դրանց մի մասը հայտնաբերվում է տեխնիկական միջոցներով: Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկություններից է գործի լուծումը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ: Այս հանգամանքով է պայմանավորված սույն հովացում անձի պատշաճ վարչարարության իրավունքի ապահովման խնդրի քննարկումը վերը նշված վարչական վարույթում: Հետազոտության արդիականությունը և նորույթը պայմանավորված է բացառապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի և այդ ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված հետազոտությունների բացակայությամբ: