ԽՈՍՔԻ ՈՒ ԳՈՐԾԻ ՄԻՋԵՎ. ԼԵԶՎԱԿԱՆԻ ՈՒ ԻՐԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ ԱՌԱԾԱՅԻՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-179Հիմնաբառեր․-:
առած, ասացվածք, խոսք, գործ, մեդիատեքստ, գործաբանություն:Ծանոթագրություն
Սույն հոդվածում քննության են առնվում ֆրանսերեն մեդիատեքստերում խոսքի ու գործի փոխառնչությունը բնորոշող առածներ ու ասացվածքներ, որոնք դիտարկվում են լեզվագործաբանության շրջանակում համատեքստային կաղապարի տիրույթում: Առածային խոսույթի քննության գործաբանական հայեցակերպի առանցքը առածի ու ասացվածքի իմաստային կառույցի վերաիմաստավորումն է կոնկրետ համատեքստում, ինչն ուղղորդում է նշանակության ու իմաստի հարաբերակցության տիրույթ, այլ կերպ ասած՝ նշանակությունը կառուցարկում է իմաստը: Այս առումով մասնավորից ընդհանուրի անցման կաղապարը կարծես շրջվում է, ընթանում հակառակ ուղղությամբ՝ հանգեցնելով իմաստի «բյուրեղացման»: Մասնավորապես՝ հաղորդակցական նպատակը դառնում է այն կամուրջը, որը համակցում է առածի ու ասացվածքի լեզվական դրսևորումը գործաբանական իրողության հետ: Տվյալ պարագայում շեշտադրվում է առած-ասացվածքը գործողության մեջ՝ իբրև խոսք-գործի բնորոշման միջոց: Հավաքական իմաստությունը հաճախ վերաձևակերպվում է սուբյեկտիվ շրջանակում, ինչը լեզվական մակարդակում հանգեցնում է առածային փոխակերպումների: Հետազոտության շրջանակում վերհանվել են ֆրանսերեն լրագրային խոսույթում առածային փոխակերպումների տեսակները, ինչպես նաև առածներում ու ասացվածքներում մարդկային հատկանիշի բնորոշման տիրույթում խոսքի ու գործի որոշարկումը համատեքստի միջոցով: Շեշտադրվել է նաև լռության միջոցով խոսքի վերաիմաստավորումը և գործի՝ իբրև խոսքի շարունակության հանգամանքը:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

