ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.2-51Հիմնաբառեր․-:
որոշակիություն, սահմանադրական սկզբունք, սահմանադրական արժեք, իրավական կանխատեսելիություն:Ծանոթագրություն
Սույն հոդվածում ուսումնասիրության առարկա է «որոշակիության » հասկացության համապարփակ վերլուծությունը՝ որպես սահմանադրական սկզբունք և սահմանադրական արժեք։ Հետազոտությունը բացահայտում է որոշակիության գաղափարի տեսական
և գործնական հիմքերը՝ սկսած մասնավոր իրավունքի շրջանակում դրա ձևավորումից մինչև ժամանակակից սահմանադրական
իրավունքում դրա ինստիտուցիոնալ դերը։ Վերլուծվում են իրավական որոշակիության զարգացման երեք փուլերը՝ մասնավոր իրավական, միջճյուղային և սահմանադրական, ներկայացվում են տարբեր իրավական համակարգերում և դատական պրակտիկայում
(հատկապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի) դրա դրսևորումները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում
որոշակիության սկզբունքի և արժեքի տեղին Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգում՝ այն դիտարկելով որպես
իրավական պետության, ժողովրդավարության, սոցիալական պետության և ինքնիշխանության կառուցվածքային հիմք։ Հոդվածում
հիմնավորվում է այն թեզը, որ իրավական որոշակիությունը ոչ միայն գործիքային սկզբունք է, այլ նաև սահմանադրական ինքնության
բաղադրիչ և մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանության նախապայման։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

