ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ TRVI ԻՆԴԵՔՍԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-73Հիմնաբառեր․-:
տաղանդների կառավարում, գնահատման մեթոդաբանություն, TRVI, մարդկային կապիտալ, կազմակերպական արդյունավետություն։Ծանոթագրություն
Հոդվածում ներկայացվում է տաղանդների կառավարման համակարգի գնահատման մեթոդաբանական հիմնավորումը։
Հետազոտության նպատակն է ապահովել տաղանդների կառավարման համակարգի արդյունավետության չափելիությունը կազմակերպական մակարդակում՝ TRVI (Talent → Result → Value Interaction) ինդեքսի մշակման և կիրառման միջոցով։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ միջազգային ինդեքսները հիմնականում ապահովում են մակրոմակարդակի համեմատական գնահատում, սակայն չեն ապահովում կազմակերպական մակարդակում արդյունավետության համակցված գնահատում։
Այս համատեքստում առաջարկվում է TRVI ինդեքսը՝ որպես կազմակերպական մակարդակում տաղանդների կառավարման համակցված գնահատման գործիք, որը կարող է հետագայում ծառայել որպես ինդեքսային վերլուծության ընդլայնման հիմք։ Հետազոտության շրջանակում մշակվել է TRVI ինդեքսի կառուցվածքային մոդելը, հիմնավորվել են դրա հիմնական բաղադրիչները և առաջարկվել դրանց կշռված գնահատման տրամաբանությունը։
Արդյունքում ձևավորվում է տվյալահեն գնահատման մեխանիզմ, որը կարող է ծառայել որպես տաղանդների կառավարման գործընթացների ցուցանիշային տվյալների վերլուծության և գնահատման գիտական հիմք։ Առաջարկվող մոտեցումը նպաստում է կազմակերպական մակարդակում տաղանդների կառավարման արդյունավետության գնահատմանը և կառավարման որոշումների հիմնավորմանը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

