ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ԿՆՈՋ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՋԵՔ ԼՈՆԴՈՆԻ ՆԵՈՌՈՄԱՆՏԻԿԱԿԱՆ ՎԵՊԵՐՈՒՄ

Авторы

  • Մարիամ Հակոբյան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2024.2-215

Հիմնաբառեր․-:

կանացիություն, նոր կնոջ հայեցակարգ, նեոռոմանտիզմ, բացառիկ հերոս, ազատություն:

Ծանոթագրություն

Սույն հոդվածում վերլուծվում են «նոր կնոջ» հայեցակարգի կողմնորոշիչներն ամերիկյան գեղարվեստական արձակում, ներկայացվում են կանացիության ընկալումների առանձնահատկությունները ամերիկացի գրող Ջեք Լոնդոնի նեոռոմանտիկական վեպերում:
Ժամանակակից գրականագիտությունն այսօր թեև կարևորում է Ջ. Լոնդոնի արձակում մարդակենտրոն հայեցակերպը, սակայն բավականաչափ չի անդրադառնում կանանց կերպարներին: Ուստի, մեր հետազոտությունը նոր լույս է սփռել հեղինակի կողմից աշխարհայացքային և գեղագիտական արտահայտչամիջոցների, գեղարվեստական առանձնահատկությունների և հնարների հասկացական ընկալումներին՝ թեմայի ընտրության հարցում առաջնությունը տալով գրականության նոր հերոսուհուն: Հետևաբար, հոդվածի նորույթը պայմանավորված է ժամանակակից կնոջ հայեցակարգի մանրամասն քննությամբ, ինչպես նաև՝ նեոռոմանտիկ գրականության դիտանկյունից նոր կնոջ հայեցակարգի հիմնարար դրույթները սահմանելու առաջին փորձով:
Մեր նախորդ ուսումնասիրությունների արդյունքում Ջ. Լոնդոնի արձակն արդեն իսկ տեղադրվել է ամերիկյան նեոռոմանտիզմի համատեքստում, ինչը հնարավորություն է ընձեռել սույն հետազոտության խնդրո առարկա դարձնել մինչ այժմ չուսումնասիրված նեոռոմանտիկ հերոսուհու հայեցակարգային դրույթները: Արդ, հոդվածի նպատակներն են.

  • քննել Լոնդոնի կերտած կնոջ կերպարի բովանդակային բնույթը, հիմնավորել, թե որքանով են արդարացված կին կերպարների այն համարձակ քայլերը, որոնց աստիճանական աճը՝ գրականության «փոքր մարդուց» մինչև բացառիկ հերոսուհու, երբեմն ուղեկցվում են քննադատական որոշ աղբյուրների կողմից կոչվող «տղամարդուն բնորոշ» գործոններով,
  • ավելի խորը մեկնաբանություն տալու համար գրականության նոր կնոջ հայեցակարգային դրույթները որոշարկել երկու դիտանկյունից. առաջինը՝ ավանդական-ժամանակակից համեմատական հարացույցում, երկրորդը՝ բացառիկ հերոսի, որոշ դեպքերում՝ գերմարդու, նեոռոմանտիկական մեկնաբանության համատեքստում, որոնցով էլ պայմանավորված է գիտական հետազոտության արդյունքների արժեքը:

Հոդվածում ներկայացված նյութերի հետագա օգտագործման հնարավորությունը XIX-XX դարերի ամերիկյան գրականության դասընթացներում, ինչպես նաև` Ջեք Լոնդոնի ստեղծագործությունն ուսումնասիրելիս, հիմնավորում է հոդվածի գիտագործնական նշանակությունը:

 

Հեղինակի կենսագրությունը

Մարիամ Հակոբյան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ,
Էլ. հասցե՝ mar.hakopyan@mail.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-30

Ինչպես մեջբերել

Հակոբյան Մ. . (2024). ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ԿՆՈՋ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՋԵՔ ԼՈՆԴՈՆԻ ՆԵՈՌՈՄԱՆՏԻԿԱԿԱՆ ՎԵՊԵՐՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 215–226. https://doi.org/10.53614/18294952-2024.2-215

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ