ԳԼՈՒԽ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ (ԻՍՊԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.1-139Հիմնաբառեր․-:
դարձվածային միավոր, դարձվածային տարբերակայնություն, հոմանիշություն, բազմիմաստություն, դիպվածային փոխակերպում, դարձվածային տարբերակ։Ծանոթագրություն
Սույն հոդվածում քննվում են դարձվածքի ըմբռնման և դասակարգման սկզբունքների վերաբերյալ առկա որոշ գիտական մոտեցումներ, որոնք տեսական հիմք են ծառայում տվյալ գիտական աշխատանքի ուսումնասիրության համար։ Բացի այդ, քննության են ենթարկվում «գլուխ» բաղադրիչով դարձվածային միավորների փոխակերպման, այն է՝ տարբերակայնության առանձնահատկություններն իսպաներենում՝ հայերենի զուգադրությամբ, ուսումնասիրվում են «գլուխ» բաղադրիչով դարձվածային միավորների տարբերակայնության և հոմանիշության համակարգային կապերը իսպաներենում ու հայերենում, և կատվարում է տվյալ բաղադրիչով դարձվածային միավորների վերլուծություն լեզվի մակարդակում՝ վեր հանելով քննվող երկու լեզուներում դարձվածային տարբերակների միջև առկա նմանություններն ու տարբերությունները։ Համակարգային բազմաբնույթ կապերի շնորհիվ վերոնշյալ դարձվածային միավորները համատեքստին հաղորդում են արտահայտչականություն և հուզականություն։ Տվյալ աշխատանքն արդիական է, քանի որ առաջին անգամ կատարվել է «գլուխ» բաղադրիչով դարձվածային միավորների համեմատական վերլուծություն՝ զուգադրելով քննվող երկու լեզուներում առկա նմանություններն ու տարբերությունները։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.