Բաց հասանելիություն
«Գիտելիքի տարածման մեր առաքելությունը կիրագործվի մասնակիորեն, եթե տեղեկատվությունը հասարակությանը հասանելի չլինի պարզ և համընդհանուր ձևով»:
Բեռլինի հռչակագիր գիտական և հումանիտար գիտելիքի բաց հասանելիության մասին:
«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականը ենթարկվում է գրախոսության և ունի բաց հասանելիություն։ Այն հնարավորություն է տալիս անվճար և անսահմանափակ առցանց հասանելիություն պարբերականում տեղ գտած բոլոր հետազոտությունների արդյունքների նկատմամբ։ Հոդվածները կարող են անարգելք ներբեռնվել, պանճենվել և տարածվել։
Բաց հասանելիությամբ հրապարակված բոլոր հոդվածները կլինեն անմիջապես և ընդմիշտ անվճար՝ բոլորի կողմից կարդալու, ներբեռնելու, պատճենելու և տարածելու համար:
Երրորդ անձանց կողմից թույլատրված վերաօգտագործումը որոշվում է օգտագործողի հետևյալ արտոնագրով՝