ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՐԾԻՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.1-47Հիմնաբառեր․-:
Կարծիքի արտահայտման ազատություն, մամուլի ազատություն, մամուլի գործունեություն, լրագրողների առաջադրանքներ, հանրային տեղեկատվության մատչելիություն, ժամանակակից սպառնալիքներ:Ծանոթագրություն
Կարծիքի արտահայտման և մամուլի ազատություննները երաշխավորում և ընդգծում են պետության ժողովրդավարական բնույթը: Տեղեկատվության և կարծիքների տարածումը ժողովրդավարության նախապայման է ինչն ըստ էության, պահանջում է, որ քաղաքացիներին երաշխավորվի հանրային կառավարման գործերին մասնակցելու հնարավորությունը: Որոշակի տեղեկոատվության և կարծիքների ուսումնասիրության հնարավորությունը կարևոր նշանակություն ունի գիտելիքներն ընդլայնելու, քննադատական մտածողություն զարգացնելու, սեփական հայացքները ձևավորելու, բանական (ռացիոնալ) և գիտակցված որոշումներ կայացնելու համար: Հասարակության մեջ շրջանառվող տեղեկատվության ու կարծիքների մատչելիության համար անհրաժեշտ է, որ այն հրապարակայնացվի, իսկ զանգվածային լրատվամիջոցներն ու լրագրողները անեն ամեն բան այն լավագույնս իրագործելու համար: