«ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-32Հիմնաբառեր․-:
երեխայի լավագույն շահ, երեխայի իրավունքներ, սահմանադրական չափանիշներ, միջազգային չափանիշներ, երեխայի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգ:Ծանոթագրություն
«Երեխայի լավագույն շահ» սկզբունքը ժամանակակից միջազգային և սահմանադրական իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որն ապահովում է երեխային վերաբերող բոլոր որոշումների ընդունման գործընթացը։ Սկզբունքը ամրագրված է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածում, համաձայն որի՝ երեխային վերաբերող բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերը պետք է դիտարկվեն որպես առաջնային նկատառում։ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի թիվ 14 Ընդհանուր մեկնաբանությունը զարգացնում է այս մոտեցումը՝ սահմանելով, որ երեխայի լավագույն շահը միաժամանակ հանդիսանում է երեխայի իրավունք, իրավամեկնաբանման սկզբունք և ընթացակարգային կանոն։
Սույն հոդվածում ուսումնասիրվում են «երեխայի լավագույն շահ» սկզբունքի սահմանադրաիրավական և միջազգային չափանիշները, դրա բովանդակային տարրերը։ ։Հոդվածում հիմնավորվում է նաև, որ սահմանադրական վերահսկողությունը կարևոր դեր ունի երեխայի լավագույն շահի սկզբունքի արդյունավետ իրացման գործում՝ նպաստելով պետության պոզիտիվ պարտավորությունների բացահայտմանը, երեխայի իրավունքների սահմանադրական բովանդակության հստակեցմանը և միջազգային չափանիշների ներդրմանը ազգային իրավակարգում։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

