ՀՈԳԵԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ «ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ» ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՆԹԻ «ՇՂԹԱՅՎԱԾԸ» ԴՐԱՄԱՅՈՒՄ

Авторы

  • Աստղիկ  Բոյաջյան Հայկական պետական մանկավարժական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2025.2-218

Հիմնաբառեր․-:

Ինքնակատարելագործում, «Շղթայվածը» դրամա, Արտավազդ, Լևոն Շանթ, փիլիսոփայական և հոգեբանական հարցադրումներ։

Ծանոթագրություն

Հոդվածի նպատակն է ներկայացնել Լևոն Շանթի «Շղթայվածը» դրամայի ներքին ենթաշերտերը՝ դիտարկելով ստեղծագործությունը
պատմական իրողություններից այն կողմ։ Հետազոտությունն արդիական է, քանի որ դարեր շարունակ և՛ հայ, և՛ համաշխարհային
գրականության կենտրոնում մարդն է՝ իր ներքին չբացահայտված կողմերով, կատարելության տենչով և ինքնակատարելագործման
հավերժական ճանապարհով։ Մեկ դար անց բախվում ենք այն խնդիրներին, որոնք իրենց արտահայտությունն են գտել դրամայում։ Այս առումով մեր նպատակն է խորքային վերլուծության ենթարկել ստեղծագործությունը և գտնել այն ներքին գծերը, որոնք մնացել են պատմական թեմատիկայի ստվերում։ Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել Լևոն Շանթի ստեղծագործությունները՝ կատարելով թեմատիկ և ժամանակագրական շրջանաբաժանում, տանել համեմատականներ «Շղթայվածի» և այդ շրջանում գրված այլ գործերի միջև, քննել դրաման համաշխարհային գրականության ուսումնասիրության դիտակետից։ Հետազոտության ընթացքում կիրառվել են սինթեզի, ինդուկցիայի, դեդուկցիայի և համեմատական մեթոդները: Հետազոտությունից բխող հիմնական եզրահանգումն այն է, որ Շանթը«Շղթայվածը» դրամայում պատմական իրողությունները
գեղարվեստականացնելով՝ փորձել է պատասխանել այն հավերժական հարցերին, որոնք հուզում են մարդկությանը։ Արտավազդի դերում մեզնից յուրաքանչյուրն է. արտաքուստ չերևացող կապանքները ամեն օր ու ամեն ժամ ճնշում են մեզ ներսից՝ վերածելով
մեր կյանքը ամենօրյա պայքարի, մարդուց մարդ դառնալու պայքարի։

Հեղինակի կենսագրությունը

Աստղիկ  Բոյաջյան, Հայկական պետական մանկավարժական համալսարան

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ

Էլ. հասցե՝ astghikboyajyan@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-30

Ինչպես մեջբերել

Բոյաջյան Ա. . (2025). ՀՈԳԵԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ «ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ» ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՆԹԻ «ՇՂԹԱՅՎԱԾԸ» ԴՐԱՄԱՅՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 209–219. https://doi.org/10.53614/18294952-2025.2-218

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ