ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ․ ՏԵՍԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.2-21Հիմնաբառեր․-:
Արդար դատաքննություն, արդարություն, արդարամտություն, իրավունքի գերակայություն, իրավունքի տեսություն, մարդու իրավունքներ, փիլիսոփայություն, դատական անկախություն։Ծանոթագրություն
Հոդվածում ներկայացված է արդար դատաքննության իրավունքի համապարփակ տեսական-իրավական վերլուծություն, որն առանձնանում է բազմակողմանի մեթոդաբանական մոտեցմամբ՝ համադրելով փիլիսոփայական, իրավատեսական և սահմանադրաիրավական վերլուծության եղանակները։
Աշխատությունը սկսվում է արդարության որպես փիլիսոփայական կատեգորիայի խորքային քննությունից՝ հետևելով դասական հունական մտածողությունից (Պլատոն, Արիստոտել) մինչև ժամանակակից տեսություններ (Ռոուլս, Դվորքին, Նոզիք)։ Հեղինակն առանձնացնում և վերլուծում է արդարության տարբեր տեսակները՝ բաշխողական, ուղղիչ, վրեժխնդրական, վերականգնողական և ընթացակարգային, ցույց տալով դրանց փոխկապակցվածությունը իրավական արդարադատության հետ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արդարամտության և իրավական արդարության փոխհարաբերությանը, իրավունքի գերակայության սկզբունքին և մարդու արժանապատվությանը, որպես արդար դատաքննության փիլիսոփայական հիմքին։ Ուսումնասիրվում են իրավունքի հիմնական տեսությունները՝ բնական իրավունք, իրավական պոզիտիվիզմ և մեկնաբանողական մոտեցում, և դրանց ազդեցությունը արդար դատաքննության հայեցակարգի ձևավորման վրա։
Հոդվածում հիմնավորվում է արդար դատաքննության իրավունքի երկակի բնույթը՝ որպես սուբյեկտիվ իրավունք և օբյեկտիվ սահմանադրական կարգադրություն։ Վերլուծվում են հակամրցակցային և քննիչ դատավարական մոդելները, դատական գործընթացի դերը՝ որպես հանրային դիսկուրս և պետական լեգիտիմության աղբյուր։
Քննադատական և ինտեգրատիվ դիտարկումների միջոցով ցույց է տրվում, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատավարական տեխնիկական կանոններով, այլ արտացոլում է արդարության, իրավունքի գերակայության և մարդու արժանապատվության մասին բազմադարյա փիլիսոփայական և իրավական մտքի սինթեզը։
Ուսումնասիրության նորարարությունը կայանում է արդար դատաքննության հայեցակարգի համապարփակ վերլուծության մեջ՝ որպես իրավական փիլիսոփայության պատմական զարգացման արդյունք։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

