ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
Հիմնաբառեր․-:
Մերձավոր Արեւելք, Իսլամական պետություն (ԴԱԻՇ), ահաբեկչական կազմակերպություն, Սիրիա, Իրաք, ՔուրդիստանԾանոթագրություն
Հոդվածում անդրադարձ է կատարվում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և հատկապես՝ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԴԱԻՇ) ահաբեկչական կազմակերպությանը: Խոսվում է նաև սիրիական ճգնաժամի ուղղակի ազդեցության մասին սիրահայության, հայկական մշակութային արժեքների եւ անուղղակի ազդեցության մասին Հայաստանի Հանրապետության վրա: Կարեւորելով միջազգային հանրության ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործում` հակիրճ ներկայացվում է նաև ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի բովանդակությունը Մադրիդում կայացած «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արեւելքում» խորագրով համաժողովին: Հոդվածում ներկայացվում է նաև Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության կողմից անկախության հանրաքվեի անցկացման ու դրա հնարավոր հետեւանքների մասին տարածաշրջանի պետությունների վրա: