ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Авторы

  • Ստեփան Ծաղիկյան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
  • Սեդա Հովհաննիսյան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.1-42

Հիմնաբառեր․-:

կաշառակերություն, խրախուսական նորմ, լատենտայնություն, կամովին հայտնել, պատասխանատվություն, կաշառք տալ, կաշառքի շորթում:

Ծանոթագրություն

Հոդվածը նվիրված է կաշառակերության վերաբերյալ հանցակազմերի ձևակերպումներում առկա  խրախուսական նորմերին, որոնք նախատեսված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև այլ պետությունների օրենսդրությամբ: Այն հնարավորություն է տալիս հանցավորներին կամավոր ներկայանալու, հայտնելու հանցանքի մասին, աջակցելու վարույթն իրականացնող մարմիններին բացահայտմանն ուղղված գործողություններ    կատարելուն և ազատվել նախատեսված պատասխանատվությունից: Հոդվածում կատարվել է համապատասխան դրույթի վերլուծություն՝ կապված ձևակերպման հետ: Ուսումնասիրվել են տարբեր պետությունների քրեական օրենսգրքերում առկա կաշառակերության դեպքերում   պատասխանատվությունից ազատվելու խրախուսական միջոցների համապատասխան նորմերը, վերլուծվել և համեմատվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան դրույթի հետ: Անդրադարձել ենք նաև քրեական նոր օրենսգրքին, որտեղ սույն դրույթը բացակայում է: Քննարկվող հարցերի շուրջ ներկայացվել են կարծիքներ և առաջարկներ՝ կապված նորմի ձևակերպման, ժամկետային սահմանափակումների վերացման և մի քանի այլ դրույթների հետ։ 

Հեղինակների կենսագրությունները

Ստեփան Ծաղիկյան, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր

էլ հասցե՝ stepanshant@mail.ru

Սեդա Հովհաննիսյան, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի մագիստրոս

էլ հասցե՝ seda.hovhannisyan98@mail.ru   

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-06-27

Ինչպես մեջբերել

Ծաղիկյան Ս. ., & Հովհաննիսյան Ս. . (2022). ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 42–51. https://doi.org/10.53614/18294952-2022.1-42

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ