ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱԾՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.2-132Հիմնաբառեր․-:
վարքագծային տնտեսագիտություն, տնտեսական նախապատվություններ, ժամանակի նախապատվություն, ռիսկի հակում, ճանաչողական կարողություն:Ծանոթագրություն
Սույն հոդվածում ուսումնասիրվում է մարդկանց ճանաչողական կարողությունների և տնտեսական նախասիրությունների միջև հարաբերությունները ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Այդ նպատակով մենք օգտագործել ենք Համաշխարհային բանկի կողմից հավաքագրված «Skills Toward Employment and Productivity» (STEP) տվյալները: Տվյալները հավաքագրված են հարցումների միջոցով, որոնք իրականացվել են ինը զարգացող երկրերում և պարունակում են ավելի քան 23,000 դիտարկումներ: Ըստ տվյալ հետազոտության արդյունքների՝ մարդու ճանաչողական կարողությունը, ոչ մի կապ չունի անհատի ռիսկի և ժամանակի նկատմամբ ունեցած նախապատվությունների հետ: Միևնույն ժամանակ վերլուծությունը ցույց է տալիս, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում որքան բարձր է տարիքը և կրթության մակարդակը, այնքան ավելի քիչ համբերատար են մարդը, իսկ ավելի մեծ ընտանիք ունեցող մարդկանց մոտ, ավելի քիչ է արտահայտված հակումը դեպի ռիսկը։