ԹԻՐԱԽԱՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2021Թ․ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.2-67Հիմնաբառեր․-:
նախընտրական տեսահոլովակ, քաղաքական գովազդ, քաղաքական կուսակցություն, ընտրություններ, թիրախավորող քարոզարշավ, քաղաքական հաղորդակցություն։Ծանոթագրություն
2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են քսանհինգ քաղաքական ուժեր, որոնցից չորսը՝ դաշինքներ։ Քաղաքական ուժերը կազմակերպել են հանրահավաքներ, ընտրողների հետ հանդիպումներ Երևանում և մարզերում, ինչպես նաև կիրառել են քաղաքական տեխնոլոգիաներ սոցմեդիա հարթակներում։ Քարոզարշավն աչքի է ընկել քաղաքական գովազդների բազմազանությամբ։ Քաղաքական որոշ ուժեր քարոզարշավի ընթացքում մեծ տեղ են հատկացրել քաղաքական հակառակորդներին թիրախավորող գովազդներին։ Ի տարբերություն նախորդ քարոզարշավների՝ թիրախավորող գովազդների թիվը զգալիորեն աճել էր։ Հոդվածը մասնավորապես անդրադառնում է «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական տեսահոլովակներին, որոնք, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, ավելի շատ են օգտագործել թիրախավորող քաղաքական գովազդներ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդդիմադիր դաշինքները իրենց քաղաքական գովազդներով նախընտրել են թիրախավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, իսկ վերոնշյալ կուսակցությունը թիրախավորել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին՝ շեշտը դնելով ուղղակի և անուղղակի թիրախավորման, վախի և անորոշության մթնոլորտի ստեղծման և քաղաքական հակառակորդների հեղինակազրկման վրա։