ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԴԱՏԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Авторы

  • Զոհրակ Ապրեսյան Եվրասիա Միջազգային Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.2-17

Հիմնաբառեր․-:

նախադատելիություն, պարտադիրություն, եզրափակիչ դատական ակտ, օրինական ուժ, իրավական որոշակիություն, դատական ակտի կատարում։

Ծանոթագրություն

Անձի արդար դատաքննության իրավունքի երաշխիքն է հետագայում կայացվելիք ևօրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը, առանց որի դատարանների գործունեության նշանակությունն ամբողջապես կիմաստազրկվի։ Դրա համար պետք է փորձել բացառել իրար հակասող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայությունը։ Հոդվածում խոսվում է դատական ակտերի նախադատելիության ինստիտուտի, դրա նախատեսման նպատակների մասին, ինչպես նաև ներկայացվում են վերլուծություններ միմյանց հակասող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության դեպքում դատական ակտերի նախադատելիության և պարտադիրության հատկանիշների գործողության վերաբերյալ։ Աշխատանքում ներկայացվում են նախադատելիության ինստիտուտի օրենսդրական կանոնակարգման բացերը, դրանց արդյունքում հնարավոր անբարենպաստ հետևանքները։ Առկա խնդիրների մատնանշմանը զուգահեռ՝ հոդվածում ներկայացվում են դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։ Միևնույն ժամանակ խոսվում է քաղաքացիական դատավարությունում նախադատելիության ինստիտուտը կարգավորող օրենսդրական նորմերի սահմանադրականության հարցի մասին։

Հեղինակի կենսագրությունը

Զոհրակ Ապրեսյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու

Էլ. հասցե` zohrak.apresyan@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-30

Ինչպես մեջբերել

Ապրեսյան Զ. . (2022). ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԴԱՏԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 17–25. https://doi.org/10.53614/18294952-2022.2-17

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ