ԹԱԼԻԲԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ. ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.2-89Հիմնաբառեր․-:
Թալիբան, Իսլամ, Աֆղանստան, կրոնաքաղաքական խմբավորում, Սուննի, Դեոբանդիզմ։Ծանոթագրություն
Հոդվածի հիմնական նպատակն է ներկայացնել Թալիբանի ձևավորման քաղաքական, կրոնական և գաղափարական հիմքերը՝ ուշադրություն դարձնելով իսլամական արմատականության նոր մոդելին։ Վերլուծվում են Աֆղանստանի տարածաշրջանային իրադարձությունները, որոնք նպաստեցին Թալիբանի գաղափարախոսության ձևավորմանը, ինչպես նաև անդրադարձ է կատարվում Դեոբանդիզմի ծայրահեղական դրսևորմանը։ Հոդվածը մանրամասն քննարկում է սուննիական կրոնական ուղղությունները, որոնք կարևոր ազդեցություն են ունեցել Թալիբանի գաղափարախոսության մշակման վրա։ Հետազոտության հիմնական նպատակն է բացահայտել Թալիբանի կրոնաքաղաքական հայեցակարգային հիմքերը և դրանց ազդեցությունը ոչ միայն իսլամական աշխարհում, այլև տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության վրա։ Թեմայի արդիականությունը պայմանավորված է Թալիբանի կողմից Աֆղանստանում իշխանության վերականգնմամբ և դրա հետևանքներով՝ ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային քաղաքականության նոր մարտահրավերները։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.