ԹԵՐԱՊԵՎՏԻԿ (ԲՈՒԺԱԿԱՆ) ԿԼՈՆԱՎՈՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.2-76Հիմնաբառեր․-:
կլոնավորում, թերապևտիկ կլոնավորում, վերարտադրողական կլոնավորում, բջիջ, օրգան, հյուսվածք, գենետիկա:Ծանոթագրություն
Հոդվածը նվիրված է թերապևտիկ (բուժական) կլոնավորման կիրառման խնդրահարույց հարցերին։ Դրանում վերլուծության է ենթարկվում կլոնավորման հասկացությունը, տեսակները, նպատակը, թերապևտիկ կլոնավորման կիրառմանն ուղղված հեռանկարները, ինչպես նաև վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները, արվում են առաջարկներ վերջիններիս հստակեցման ուղղությամբ։ Վերլուծությունների հիման վրա եզրակացություններ են արվում նաև օրենսդրական որոշ փոփոխություններին և լրացումերին ուղղված կլոնավորման ինստիտուտի հստակեցման և բարելավման անհրաժեշտության վերաբերյալ։ Նշվում է այս ինստիտուտի ոչ լիարժեք իրավական կարգավորումերի, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կլոնավորման ինստիտուտի իրավական կարգավորման վերաբերյալ առանձին օրենքի բացակայության, վերարտադրողական կլոնավորման արգելքի վերաբերյալ միջազգային օրենսդրական կարգավորման, ինչպես նաև թերապևտիկ կլոնավորման զարգացման հեռանկարներն ուսումասիրելու անհրաժեշտությունը։