ՀԱՄԱՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Авторы

  • Ռաֆիկ Պետրոսյան Եվրասիա Միջազգային Համալսարան
  • Գարեգին Պետրոսյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով

Հիմնաբառեր․-:

Սահմանադրություն, թույլատվական դրույթ, համանմանություն, ողջամտություն, արդարություն, տրամաբանական, իրավաբանական, բաղադրիչներ, ուղղորդող (լիազորող), ընդհանրացումներ, կեղծ հնարքներ (ֆիկցիաներ), իրավունք:

Ծանոթագրություն

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածում ամրագրված է, որ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»: Ելնելով Սահմանադրության այս ընդհանուր թույլատվական իրավական կարգավորման դրույթից՝ սույն հոդվածում հիմնավորված է, որ գործող իրավունքի բովանդակությունն են կազմում ոչ միայն օրենսդրի (իրավաստեղծ այլ մարմինների) ընդունած նորմերը, այլ նաև իրավունքի այնպիսի ուղղորդող (լիազորող) բաղադրիչներ, ինչպիսիք են իրավունքի սկզբունքները, իրավական սահմանումները (դեֆինիցիաները), իրավական հնարքները (ֆիկցիաները) և ընդհանուր թույլատվությունները: Հոդվածում տրված են նաև իրավունքի կարգավորման ոլորտում գտնվող, բայց իրավունքի նորմերով չկարգավորված կամ ոչ լրիվ կարգավորված հարաբերությունների (կոնֆլիկտների լուծման) նկատմամբ կիրառվող հնարքի`օրենքի և իրավունքի համանմանության հասկացությունները, կիրառման պայմանները և սահմանները:

Հեղինակների կենսագրությունները

Ռաֆիկ Պետրոսյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան

research.incubator@eiu.am

Գարեգին Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով

ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետՀՀ պետական ծառայության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-06-22

Ինչպես մեջբերել

Պետրոսյան Ռ. ., & Պետրոսյան Գ. . (2018). ՀԱՄԱՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 17–35. Retrieved from https://banber.eiu.am/index.php/banber/article/view/58

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ