Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber

“Բանբեր ԵՄՀ” գիտական պարբերական

ISSN 1829-4952

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականն ունի բազմադիսցիպլինար (մուլտիդիսցիպլինար) բնույթ և հրատարակվում է տարին երկու անգամ՝ հունիսին և դեկտեմբերին։ Ունի բաց հասանելիություն։

Պարբերականում ընդգրկվում են հիմնարար և կիրառական հետազոտություններ հետևյալ որոլտներից՝

Իրավագիտություն

Քաղաքագիտություն

Տնտեսագիտություն

Լեզվաբանություն և բանասիրություն

Մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականում հոդվածների տպագրությունն անվճար է:

Գիտաչափական շտեմարաններ և ինդեքսավորում

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականը համաձայն ԲՈԿ-ի 28.06.2019թ. № 164Ա հրամանի ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

hy-AM research.incubator@eiu.am (Նունե Ջոմարդյան) hovhannes.harutyunyan@eiu.am ( ) Wed, 22 Jul 2026 06:40:08 -0600 OJS 3.3.0.8 http://blogs.law.harvard.edu/tech/rss 60 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/400
Վերջին երկու տասնամյակների ընթացքում դատավորների շարունակական վերապատրաստումը կրել է հայեցակարգային (պարադիգմային) փոփոխություն՝ դասախոսակենտրոն մոտեցումից անցում կատարելով մասնակիցակենտրոն մեծահասակների ուսուցմանը։ Սույն հոդվածը ուսումնասիրում է, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես՝ ուսուցման կառավարման համակարգերը, տեսակոնֆերանսները, մուլտիմեդիական բովանդակությունը, սիմուլյացիաները, իմերսիվ միջավայրերը և արհեստական բանականությունը, ինտեգրվել դատավորների շարունակական վերապատրաստման մեթոդաբանության մեջ՝ առանց անդրագոգիկայի սկզբունքները խախտելու։

Վերլուծությունը տեսական բնույթ ունի և հիմնված է դատավորների վերապատրաստման եվրոպական և միջազգային նորմատիվամեթոդական շրջանակի, մեծահասակների ուսուցման հիմնարար տեսությունների, ինչպես նաև կրթական տեխնոլոգիաների վերաբերյալ գրախոսվող գիտական հետազոտությունների վրա, ներառյալ՝ Հարվարդի համալսարանում իրականացված ուսումնասիրությունները։

Հոդվածի գիտական նորույթը կայանում է դատավորների վերապատրաստման ցիկլի չորս փուլերի՝ կարիքների գնահատման, նախագծման, իրականացման և գնահատման, հետ կապված կոնկրետ տեխնոլոգիական գործիքների համակարգված քարտեզագրման, ինչպես նաև դրանց ընտրության չափանիշների՝ մեծահասակների ուսուցման սկզբունքներից բխեցման մեջ՝ ի տարբերություն առկա գրականության, որտեղ դատավորների կրթության ոլորտում էլեկտրոնային ուսուցումը քննարկվում է առավել ընդհանուր ձևով։

Հետազոտության արդյունքները ներառում են տեխնոլոգիաների ինտեգրման փուլային մոտեցման մշակումը, արհեստական բանականության երկակի բնույթի ուսումնասիրությունը՝ որպես դատավորների կրթության և՛ առարկա, և՛ գործիք, ինչպես նաև ներդրման այնպիսի սկզբունքների քննարկումը, որոնք վերաբերում են գաղտնիությանը, դատական անկախությանը և թվային անհավասարությանը։ Ստացված արդյունքներն անմիջական գործնական նշանակություն ունեն դատավորների վերապատրաստում իրականացնող հաստատությունների համար։
Աշոտ Հայրապետյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/400 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ԴԱՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/386
Սույն հոդվածում առաջարկվում է իրավաբանական կրթության մի մեթոդաբանություն, որը հիմնված է իրավական մտածողության և գրական մեկնաբանության արդյունավետ փոխգործակցության վրա՝ ներկայացնելով գրականությունը ոչ թե դոկտրինալ ուսուցման դեկորատիվ հավելում, այլ՝ իրավաբանների քննադատական մտածողության ձևավորման հիմնարար գործիք։ Ելնելով իրավական նորմերը գեղարվեստական գրականության մեջ «մարդկայնացնելու» զուտ գործիքային կիրառությունից՝ հոդվածը գրական տեքստերը դիտարկում է որպես դատական դատողության զուգահեռ հարթակներ, որտեղ մրցակցող նարատիվները, լռությունները և բազմիմաստությունները պահանջում են մեկնաբանություն, համադրելի այն գործընթացի հետ, որն իրականացվում է իրավական պրակտիկայում։

Այս ինտեգրված մոտեցման միջոցով գրականությունը դառնում է երևակայության ձևավորման շրջանակ՝ մի կարողություն, որը թույլ է տալիս միաժամանակ պահպանել բազմաթիվ, հաճախ հակասական մեկնաբանությունների լարված համակեցությունը՝ մնալով պատասխանատու ապացույցների և բանական հիմնավորման առջև։ Նման պատրաստվածությունը անփոխարինելի է, բարդ վերազգային վեճերի դարաշրջանում, որտեղ միայն ձևականությունը բավարար չէ։ Գրական մեթոդաբանությունը իրավաբանական մանկավարժության մեջ ներառելով՝ հետազոտությունն առաջարկում է իրավաբանների պատրաստման մի մոդել, որտեղ վերջիններս ոչ միայն տեխնիկապես հմուտ են, այլև քննադատաբար գիտակցում են իրենց դերը՝ որպես իրավական նարատիվների և դրանց իրական հետևանքների մեկնաբաններ։
Տաթևիկ Կարապետյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/386 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ԳԵՆԵՐԱՏԻՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԵՐԿՐՈՐԴ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵՋ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/401
Գեներատիվ արհեստական բանականության (ԳենԱԲ) ի հայտ գալը զգալիորեն բարեփոխել է երկրորդ լեզվի կրթությունը՝ ներդնելով
ինտերակտիվ, երկխոսական կամ ակնթարթային հետադարձ կապի ուսուցման միջավայրեր: Հոդվածի նպատակն է ուսումնասիրել
գեներատիվ արհեստական բանականության դերը երկրորդ լեզվի յուրացման, քննադատական մտածողության խթանման գործում՝
ցույց տալով, որ դրա մանկավարժական արժեքը կայանում է ոչ թե ավտոմատացված լեզվի արտադրության, այլ բարձր կարգի ճանաչողական ներգրավվածությունը խթանելու կարողության մեջ, ինչպիսիք են վերլուծությունը, գնահատումը կամ վերլուծումը և արտացոլումը: Հաշվի առնելով վերջին փորձարարական ուսումնասիրություններից մի քանիսը, մետա- վերլուծությունները ցույց են տալիս, որ մանկավարժական գործընթացի մեջ համակարգված կիրառման կամ ինտեգրման շնորհիվ գեներատիվ արհեստական բանականությունը կարող է բարելավել սովորողների քննադատական մտածողության, ճանաչողական իրազեկության և գնահատողական դատողության կարողությունները: Այնուամենայնիվ, համաշխարհային  ուսումնասիրությունները նաև բացահայտում
են կախվածության, չափազանց վստահության և մակերեսային ներգրավվածության ռիսկերը, երբ արհեստական բանականությունն օգտագործվում է առանց կառուցվածքային ուսուցողական ուղղորդման: Հոդվածը եզրակացնում է, որ գեներատիվ արհեստական բանականությունը պետք է հասկացվի որպես «քննադատական մտածողության խթանիչ », այլ ոչ թե որպես լեզվի ուսուցման մեջ մարդկային գործոնի փոխարինող:
Անուշ Մարտիրոսյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/401 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ TRVI ԻՆԴԵՔՍԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/394
Հոդվածում ներկայացվում է տաղանդների կառավարման համակարգի գնահատման մեթոդաբանական հիմնավորումը։

Հետազոտության նպատակն է ապահովել տաղանդների կառավարման համակարգի արդյունավետության չափելիությունը կազմակերպական մակարդակում՝ TRVI (Talent → Result → Value Interaction) ինդեքսի մշակման և կիրառման միջոցով։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ միջազգային ինդեքսները հիմնականում ապահովում են մակրոմակարդակի համեմատական գնահատում, սակայն չեն ապահովում կազմակերպական մակարդակում արդյունավետության համակցված գնահատում։

Այս համատեքստում առաջարկվում է TRVI ինդեքսը՝ որպես կազմակերպական մակարդակում տաղանդների կառավարման համակցված գնահատման գործիք, որը կարող է հետագայում ծառայել որպես ինդեքսային վերլուծության ընդլայնման հիմք։ Հետազոտության շրջանակում մշակվել է TRVI ինդեքսի կառուցվածքային մոդելը, հիմնավորվել են դրա հիմնական բաղադրիչները և առաջարկվել դրանց կշռված գնահատման տրամաբանությունը։

Արդյունքում ձևավորվում է տվյալահեն գնահատման մեխանիզմ, որը կարող է ծառայել որպես տաղանդների կառավարման գործընթացների ցուցանիշային տվյալների վերլուծության և գնահատման գիտական հիմք։ Առաջարկվող մոտեցումը նպաստում է կազմակերպական մակարդակում տաղանդների կառավարման արդյունավետության գնահատմանը և կառավարման որոշումների հիմնավորմանը։
Լիլիթ Մանուկյան, Սուրեն Պարսյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/394 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ՀՀ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/395
Հոդվածում իրականացվել է Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետավորման համակարգի վերլուծություն՝ հիմնված 2020–2025 թթ․ համայնքային համախառն բյուջեի՝ Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալների վրա։ Ուսումնասիրվել են բյուջեների եկամուտների և ծախսերի դինամիկան, կառուցվածքը, ինչպես նաև պլանավորման և կատարման առանձնահատկությունները:

Վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքային բյուջեների եկամտային կառուցվածքում գերակշռում են պետական փոխանցումները, ինչը պայմանավորում է ֆինանսական կախվածություն կենտրոնական իշխանություններից, մինչդեռ սեփական եկամուտների աճը դեռևս չի ապահովում բավարար ինքնավարություն։ Միաժամանակ, ծախսերում գերակշռում են վարչական ուղղությունները, իսկ կապիտալ ներդրումների մասնաբաժինը մնում է սահմանափակ։

Բացի այդ, պլանավորման և փաստացի կատարման միջև շեղումները վկայում են ֆինանսական կառավարման արդյունավետության բարելավման անհրաժեշտության մասին։ Ընդհանուր առմամբ, բացահայտվել են համակարգի հիմնական կառուցվածքային և ինստիտուցիոնալ հիմնախնդիրները՝ ընդգծելով ֆինանսական ինքնավարության բարձրացման և բյուջետային կառավարման արդյունավետության ամրապնդման անհրաժեշտությունը։
Վարդուշ Գյոզալյան, Անահիտ Գասպարյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/395 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՈՒՅԹԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ․ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/396
Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը: Սույն հոդվածի շրջանակներում վերլուծել ենք  ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի խոսույթը,  որն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 16-ին (ՀՕ-441-Ն) և  որով սահմանվում է կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները։ Գործող ռազմավարական փաստաթուղթը համեմատել ենք  «Կրթության զարգացման 2011-2015 թթ․ պետական ծրագրի հետ, որը հաստատվել է 2011թ․ հունիսի 23-ին (ՀՕ-246-Ն )։ Համեմատական վերլուծության հիմնական նպատակն է բացահայտել, թե ինչպես են ժամանակի ընթացքում կառուցվել և լավարկվել կրթության, պետության և քաղաքացու հարաբերությունները, և ինչպես են արտապատկերվում  գաղափարական անցումները: Հայաստանի կրթության զարգացման քննվող պետական ծրագրերը ներկայացնում են երկու տարբեր ժամանակահատվածների քաղաքական մտածողություն։ Նախորդ ծրագիրը ձևավորվել է համեմատաբար կայունացման և ինստիտուցիոնալ բարելավման փուլում, իսկ երկրորդը՝ գործողը, անվտանգային, գլոբալ և ճգնաժամային նոր պայմաններում։ Թեև երկու ծրագրերն էլ արտապատկերում են կրթության որակի բարձրացման և համակարգային զարգացման նպատակներ, դրանց լեզվական և գաղափարական կառույցները էապես տարբերվում են։ Վերլուծությունը ցույց է տալ, որ կրթական քաղաքականության լեզուն այնքան էլ չեզոք չէ․ այն  ծառայում է կառավարման ռեժիմների լեգիտիմացմանը և պետական իշխանության կազմակերպման ձևի վերաձևակերպմանը։
Սոնա Հակոբյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/396 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ-ՈՃԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻԻ «451° ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅԹԻ» ՎԵՊՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/397
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել այլաբանությունը Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և դրա հայերեն թարգմանության մեջ:

Բրեդբերիի ստեղծագործությունների թարգմանությունը պահանջում է նրա այլաբանությունների հիմքում ընկած մշակութային և պատմական համատեքստերի նրբերանգ ըմբռնումը՝ իր նպատակադրված ուղերձներն արդյունավետորեն փոխանցելու համար:
Նրա սիմվոլիզմով և փոխաբերությամբ հագեցած պատմվածքները, խորը պատկերացումներ են տալիս մարդկային փորձառության
բարդությունների վերաբերյալ: Ուստի, չափազանց կարևոր 158 է մանրակրկիտ ուշադրություն դարձնել այս այլաբանական տարրերին,
նրա գրական տեսլականի ամբողջականությունը թարգմանության ընթացքում չկորցնելու համար։
Իրինա Մխիթարյան, Հասմիկ Մխիթարյան, Վահե Գալստյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/397 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ԱՐԺԵՔՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/385
Սույն հոդվածն ուսումնասիրում է անգլերեն ասացվածքներում արտահայտված սոցիալական արժեքները՝ միջմշակութային համատեքստում և դրանք համեմատելով հայերեն ասացվածքների հետ։ Հետազոտության ընթացքում դիտարկվել են հիմնական մշակութային գաղափարների լեզվական ներկայացումները, ինչպիսիք են՝ ընկերությունը, տունը, ժամանակը, աշխատանքը և հույսը։ Աշխատանքի հիմնական նպատակն է պարզել, թե արդյոք սոցիալական գաղափարախոսությունները արտացոլվում են անգլերեն ասացվածքներում և արդյոք արտահայտված սոցիալական արժեքները համընդհանուր են, թե բնորոշ են կոնկրետ մշակույթին։

Հետազոտության մեջ կիրառվել է որակական մոտեցում՝ համադրելով իմաստաբանական, գործաբանական և խոսույթային վերլուծության տարրեր՝ կոնկրետ անգլերեն ասացվածքների ուսումնասիրության համար՝ դրանց հայերեն համարժեքների հետ միասին։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ անգլերեն ասացվածքներն ընդգծում են անձնական պատասխանատվության, ժամանակի ճիշտ կառավարման, աշխատասիրության կարևորության, ինչպես նաև ընկերներ ընտրելիս վստահության և ընտրողականության նշանակությունը։ Միևնույն ժամանակ, այս արժեքներից մի մասը, ինչպիսիք են տան (օջախի) արժեքը, հույսի կարևորությունը և հնարավորությունների ճանաչումը, համարվում են համընդհանուր, քանի որ դրանք նույն կերպ են արտահայտվում նաև հայ ժողովրդական առածներում։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ասացվածքները գործում են ոչ միայն որպես լեզվական միավորներ, այլ նաև որպես մշակութային գիտելիքի և սոցիալական նորմերի կրողներ՝ ձևավորելով անհատների իրականության ընկալումը և ուղղորդելով վարքագիծը սերունդների ընթացքում։
Անի Թամազյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/385 Thu, 01 Oct 2026 00:00:00 -0600 ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/398
Տնտեսագիտական ​​թարգմանությունը ներկայացնում է զգալի մարտահրավերներ, քանի որ այն պարունակում է հատուկ տերմինաբանություն, բարդ հասկացություններ և ոճական նրբություններ: Սույն հոդվածում քննարկվում է Գուարթնիի, Սթրոուպի և Լիի «Տնտեսակետ» աշխատության թարգմանությունը և գնահատվում են անգլերենի լեզվական և ոճական տարրերը հայերեն թարգմանելու համար օգտագործվող մեթոդները: Որակական և տեքստային հետազոտությունների միջոցով ուսումնասիրությունը բացահայտում է տնտեսական թարգմանության որոշ օրինաչափություններ, ինչպիսիք են տեխնիկական տերմինների հատուկ մոտեցումը, փոխակերպումների (տեղափոխում, բացթողում, լրացում և փոխարինում) կիրառումը,  և փոխառությունների ռազմավարական օգտագործումը՝ անընդհատ փոփոխվող տերմինաբանությանը համապատասխանեցնելու համար: Փոխաբերությունները, պատկերավոր խոսքը, հապավումները և լատինական արտահայտությունները հաճախ պահանջում են հարմարեցում կամ նկարագրական թարգմանություն՝ իմաստային ճշգրտությունը և մշակութային նշանակությունը պահպանելու համար: Արդյունքները ցույց են տալիս լեզվական կարողությունների և ոլորտային տեղեկատվության, համատեքստի իրազեկման և խնդիրներ լուծելու հմտությունների համատեղման կարևորությունը հաղորդակցական համարժեքության հասնելու գործում։ Այս հետազոտությունը վերաբերում է տնտեսագիտական ոլորտի թարգմանությանը, քանի որ այն լուսաբանում է բարդ տնտեսագիտական տեքստերի ճշգրիտ, համահունչ և մշակութային առումով համարժեք թարգմանությունների ստեղծման արդյունավետ մեթոդները:
Լուսինե Սարգսյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/398 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ԽՈՍՔԻ ՈՒ ԳՈՐԾԻ ՄԻՋԵՎ. ԼԵԶՎԱԿԱՆԻ ՈՒ ԻՐԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ ԱՌԱԾԱՅԻՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/399
Սույն հոդվածում քննության են առնվում ֆրանսերեն մեդիատեքստերում խոսքի ու գործի փոխառնչությունը բնորոշող առածներ ու ասացվածքներ, որոնք դիտարկվում են լեզվագործաբանության շրջանակում համատեքստային կաղապարի տիրույթում: Առածային խոսույթի քննության գործաբանական հայեցակերպի առանցքը առածի ու ասացվածքի իմաստային կառույցի վերաիմաստավորումն է կոնկրետ համատեքստում, ինչն ուղղորդում է նշանակության ու իմաստի հարաբերակցության տիրույթ, այլ կերպ ասած՝ նշանակությունը կառուցարկում է իմաստը: Այս առումով մասնավորից ընդհանուրի անցման կաղապարը կարծես շրջվում է, ընթանում հակառակ ուղղությամբ՝ հանգեցնելով իմաստի «բյուրեղացման»: Մասնավորապես՝ հաղորդակցական նպատակը դառնում է այն կամուրջը, որը համակցում է առածի ու ասացվածքի լեզվական դրսևորումը գործաբանական իրողության հետ: Տվյալ պարագայում շեշտադրվում է առած-ասացվածքը գործողության մեջ՝ իբրև խոսք-գործի բնորոշման միջոց: Հավաքական իմաստությունը հաճախ վերաձևակերպվում է սուբյեկտիվ շրջանակում, ինչը լեզվական մակարդակում հանգեցնում է առածային փոխակերպումների: Հետազոտության շրջանակում վերհանվել են ֆրանսերեն լրագրային խոսույթում առածային փոխակերպումների տեսակները, ինչպես նաև առածներում ու ասացվածքներում մարդկային հատկանիշի բնորոշման տիրույթում խոսքի ու գործի որոշարկումը համատեքստի միջոցով: Շեշտադրվել է նաև լռության միջոցով խոսքի վերաիմաստավորումը և գործի՝ իբրև խոսքի շարունակության հանգամանքը:
Նարե Շալունց Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/399 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 «ՀԱՆՑԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/390
Հոդվածը նվիրված է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության պայմաններում «հանցանք» հասկացության կիրառելիության դոգմատիկ հիմնավորմանը։ ՀՀ քրեական օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա ցույց է տրվում, որ իրավաբանական անձի քրեական պատասխանատվության նյութական հիմքը չի կարող մեխանիկորեն նույնացվել ֆիզիկական անձի կողմից կատարվող հանցանքի հետ, քանի որ այն հիմնվում է ոչ թե անձնական-փաստական կատարման, այլ օրենքով նախատեսված հատուկ նորմատիվ վերագրման տրամաբանությամբ։ Հիմնավորվում է, որ իրավաբանական անձի նկատմամբ առավել ճշգրիտ է կիրառել «իրավաբանական անձին վերագրվող՝ քրեական օրենսգրքով արգելված արարք» ձևակերպումը, որը թույլ է տալիս տարբերակել ֆիզիկական անձի նախադրյալ հանցավոր արարքը և իրավաբանական անձի պատասխանատվության նյութական հիմքը։ Առաջարկվող մոտեցումը միտված է քրեական օրենսգրքի ներքին հասկացութային հետևողականության, իրավական որոշակիության, օրինականության սկզբունքների և մեղադրանքի ձևակերպման գործնական հստակության ապահովմանը՝ առանց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի քրեաիրավական բնույթը նսեմացնելու։
Դավիթ Թովմասյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/390 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՎԱՐՉԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/391
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է վարչական բողոքարկման ինստիտուտը, դրա նշանակությունը վարչաիրավական վեճերի արտադատական լուծման համակարգում և հարաբերակցությունը դատական պաշտպանության հետ։ Հետազոտության նպատակն է բացահայտել վարչական բողոքարկման գործառութային բովանդակությունը, դրա երկակի բնույթը և գնահատել դրա արդյունավետության վրա ազդող հիմնական գործոնները։ Աշխատանքում մեր կողմից հիմնավորվում է, որ վարչական բողոքարկումը հանդես է գալիս ոչ միայն որպես իրավունքների պաշտպանության միջոց, այլև որպես վարչարարության ներհամակարգային վերահսկողության մեխանիզմ։ Հետազոտության գիտական նորույթը կայանում է վարչական բողոքարկման ինստիտուտի երկակի գործառույթի տեսական հիմնավորման և դրա արդյունավետության համալիր գնահատման մեջ՝ արդյունավետության և արդարության միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից։ Արդյունքները կարող են կիրառվել վարչական օրենսդրության կատարելագործման, իրավակիրառական պրակտիկայի զարգացման և վարչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացում։
Մերի Համբարձումյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/391 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 «ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/392
«Երեխայի լավագույն շահ» սկզբունքը ժամանակակից միջազգային և սահմանադրական իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որն ապահովում է երեխային վերաբերող բոլոր որոշումների ընդունման գործընթացը։ Սկզբունքը ամրագրված է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածում, համաձայն որի՝ երեխային վերաբերող բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերը պետք է դիտարկվեն որպես առաջնային նկատառում։ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի թիվ 14 Ընդհանուր մեկնաբանությունը զարգացնում է այս մոտեցումը՝ սահմանելով, որ երեխայի լավագույն շահը միաժամանակ հանդիսանում է երեխայի իրավունք, իրավամեկնաբանման սկզբունք և ընթացակարգային կանոն։

Սույն հոդվածում ուսումնասիրվում են «երեխայի լավագույն շահ» սկզբունքի սահմանադրաիրավական և միջազգային չափանիշները, դրա բովանդակային տարրերը։ ։Հոդվածում հիմնավորվում է նաև, որ սահմանադրական վերահսկողությունը կարևոր դեր ունի երեխայի լավագույն շահի սկզբունքի արդյունավետ իրացման գործում՝ նպաստելով պետության պոզիտիվ պարտավորությունների բացահայտմանը, երեխայի իրավունքների սահմանադրական բովանդակության հստակեցմանը և միջազգային չափանիշների ներդրմանը ազգային իրավակարգում։
Էդգար Մանուչարյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/392 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/393
Հետազոտության առարկան միջազգային իրավունքի նորմերի և ներպետական օրենսդրության փոխհարաբերության իրավական մեխանիզմներն են Հայաստանի Հանրապետության իրավակարգում։ Աշխատանքի նպատակն է վեր հանել միջազգային պայմանագրերի անմիջական կիրառելիության սահմանադրական նախապայմանները և դրանց գերակայության ապահովման առանձնահատկությունները՝ զուգահեռներ անցկացնելով օտարերկրյա պետությունների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) իրավական համակարգերի հետ։

Հետազոտության հիմնական դրույթները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է «բաց իրավակարգի մոնիստական» մոդել, որտեղ վավերացված պայմանագիրն ունի օրենքի նկատմամբ գերակայություն, սակայն ստորադասվում է Սահմանադրությանը։ Հեղինակը հիմնավորում է, որ պայմանագրի արդյունավետ կիրառումը դատական պրակտիկայում հնարավոր է միայն երեք հիմնարար պայմանների՝ վավերացման, ուժի մեջ մտնելու և պաշտոնական հրապարակման միաժամանակյա առկայության դեպքում։ Աշխատանքում առանձնակի ուշադրություն է դարձվում «ինքնաիրագործելի» նորմերի հայեցակարգին, որոնք թույլ են տալիս միջազգային պարտավորությունները (հատկապես հարկային արտոնությունների և դատական իրավասության ոլորտներում) իրացնել առանց լրացուցիչ ներպետական ակտերի ընդունման։

Եզրահանգումներում փաստվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական վերահսկողության կանխարգելիչ մոդելը և «իրավական կամուրջների» առկայությունը երաշխավորում են միջազգային ստանդարտների ներդաշնակ ինտեգրումը ազգային արդարադատության համակարգում՝ բարձրացնելով պետության միջազգային վարկանիշն ու իրավական որոշակիության մակարդակը։
Գևորգ Ավետիսյան Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/393 Tue, 30 Jun 2026 00:00:00 -0600