Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://banber.eiu.am/index.php/banber

“Բանբեր ԵՄՀ” գիտական պարբերական

ISSN 1829-4952

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականն ունի բազմադիսցիպլինար (մուլտիդիսցիպլինար) բնույթ և հրատարակվում է տարին երկու անգամ՝ հունիսին և դեկտեմբերին։ Ունի բաց հասանելիություն։

Պարբերականում ընդգրկվում են հիմնարար և կիրառական հետազոտություններ հետևյալ որոլտներից՝

Իրավագիտություն

Քաղաքագիտություն

Տնտեսագիտություն

Լեզվաբանություն և բանասիրություն

Մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականում հոդվածների տպագրությունն անվճար է:

Գիտաչափական շտեմարաններ և ինդեքսավորում

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականը համաձայն ԲՈԿ-ի 28.06.2019թ. № 164Ա հրամանի ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

Եվրասիա Միջազգային Համալսարանhy-AMԲանբեր Եվրասիա միջազգային համալսարանի1829-4952ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ․ ՏԵՍԱԿԱՆ – ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/255

Սույն հոդվածը անդրադառնում է սահմանադրական իրավունքի տեսության կարևորագույն հիմնախնդիրներից մեկի՝ պետության տարածքային ամբողջականության ապահովման սահմանադրաիրավական երաշխիքների տեսական-իրավական հիմնախնդիրների հետազոտությանը։

Հոդվածում բացահայտվում է ժամանակակից իրավագիտության մեջ «պետության տարածքային ամբողջականություն» եզրույթի, ինչպես նաև տարածքային ամբողջականության ապահովման սահմանադրաիրավական ժամանակակից երաշխիքների համակարգի էությունն ու դրսևորման առանձնահատկությունները: Թեմայի ուսումնասիրության նպատակն է՝ հիմք ընդունելով կատարված հետազոտության առանձնահատկությունները և ստացված արդյունքները, տարածքային ամբողջականության ապահովման սահմանադրաիրավական ժամանակակից երաշխիքների վերաբերյալ իրավագետների տեսական-իրավական հայացքների ու ուսմունքների շրջանակում դոկտրինալ մոտեցումները, տարածքային ամբողջականության ապահովման երաշխիքների սահմանադրաիրավական բովանդակության դրսևորման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգավորումների համատեքստում։

Առանձնակի ուշադրության են արժանացնել «պետության տարածքային ամբողջականություն» սահմանադրական սկզբունքի համատեքստում սահմանադրաիրավական առանձին երաշխիքներին առնչվող հիմնախնդիրները: Ուսումնասիրության արդյունքները հնարավորություն կընձեռնեն առավել մանրամասն պատկերացում կազմել «պետության տարածքային ամբողջականություն» սկզբունքի սահմանադրական ամրագրման ժամանակակից հիմնախնդիրների վերաբերյալ, ինչի արդյունքում կկարողանանք կատարելագործել ՀՀ օրենսդրությունը:
Աշոտ ԽաչատրյանՄիլենա Ղազարյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-30182310.53614/18294952-2024.1-8ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՐԵԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/258

Հանցավորության կանխարգելման ժամանակակից իրավական միջոցների թվին է դասվում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննությունը: Հեղինակի հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում փորձաքննության քննարկվող տեսակի իրավական հիմքերը թերի են, բացակայում են դրա կազմակերպման և անցկացման կառուցակարգերը, ինչի արդյունքում մինչ օրս համապատասխան կառույցի կողմից այդպիսի փորձաքննություն չի իրականացվել: Ըստ այդմ, հեղինակն անհրաժեշտ է համարում ընդունել «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննության մասին» օրենք, որը կսահմանի նշված փորձաքննության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օբյեկտները, կկարգավորի փորձաքննության այլ խնդիրներին առնչվող հարաբերությունները, ինչպես նաև իրականացնել այլ իրավակարգավորումներ:
Գևորգ Իսրայելյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-301243210.53614/18294952-2024.1-24ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/259

Տեղեկությունների առատության այս դարաշրջանում կարևոր է դրան իրավական համաժամանակյա կարգավորում և գնահատական տալը, որը դրսևորվում է գիտական համապատասխան հետազոտությունների իրականացմամբ։ «Առանց հսկողության» մնացած տեղեկությունը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել ինչպես մասնավոր, այնպես էլ՝ պետական և միջազգային հարաբերություններում։ Ուսումնասիրության անհրաժեշտությունն ավելի է ընդգծվում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետության ռազմական անվտանգության ու դրա պաշտպանության համար էական նշանակություն ունեցող ռազմական բնույթ կրող տեղեկությունների վերահսկողությանը, դրանց տրամադրման ու շրջանառման իրավական հարցերին։

Սույնով իրականացված ուսումնասիրությամբ անդրադարձ է կատարվում ռազմական բնույթ ունեցող տեղեկությունների էությանը, դրանց պաշտպանվածությանը, ինչպես նաև իրավունքի իրավաչափ սահմանափակման ներքո հանդես գալուն։ Վերջինս քննարկվում է սահմանադրաիրավական լույսի ներքո՝ տեղեկատվության ազատության, տեղեկություններ ստանալու հիմնական իրավունքի հետ հարաբերակցությամբ։
Էդգար ԱվետիսյանՌաֆիկ Ավետիսյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-301334310.53614/18294952-2024.1-33ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/260

Սույն հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անմեղության կանխավարկածի՝ միջազգային և եվրոպական ստանդարտներին համապատասխանության գնահատմանը: Փորձ է արվել վեր հանել անմեղության կանխավարկածի բովանդակությունը և խնդրահարույց ասպեկտները եվրոպական իրավունքի համակարգում: Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք նաև համապարփակ ձևով ուսումնասիրել անմեղության կանխավարկածի, դրա բովանդակության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորած դիրքորոշումները (պրակտիկան)՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների և դրա հիման վրա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների կարևորությունը և տեղը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում:
Աննա Հովհաննիսյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-301446010.53614/18294952-2024.1-44ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՐԱԿԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԽՐՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/262

Վերջին տասնամյակում պետության կայացվածության մասին ուսումնասիրությունները բավականին արդիական են դարձել։ Հետազոտողներին և քաղաքականություն մշակողներին հետաքրքրում է պետության կայացվածության հիմքում ընկած գործոնները և փխրուն պետության հաղթահարման հիմնական ուղենիշերը։ Մասնագետները Պետության փխրունության համաթիվը օգտագործում են աշխարհի տարբեր երկրների կայունության մակարդակը որոշելու համար։ Հոդվածում ուսումնասիրվել է փխրուն պետության տեսական հիմնահարցերը, ներկայացվել են Պետության փխրունության համաթիվն իր 12 ենթացուցիչներով և պետության կառավարման որակը բնութագրող վեց հիմնական ցուցիչները։ Էկոնոմետրիկ գործիքների կիրառմամբ գնահատվել է Պետության փխրունության համաթվի վրա Պետական կառավարման որակի ցուցիչների ազդեցությունը։ Բացահայտվել է, որ Պետության փխրունության համաթվի վրա նշանակալի ազդեցություն ունեն պետական կառավարման որակի վեց ցուցանիշներից չորսը։ Մոդելից պարզ է դարձել, որ այդ չորս ցուցիչները 88 տոկոսով բացատրում են Պետության փխրունության համաթվի տատանողականության մակարդակը։ Ընդ որում, կառավարման արդյունավետության և քաղաքական կայունության ցուցիչների ազդեցությունը ամենամեծն է, ուստի քաղաքականություն մշակելիս հատկապես պետք է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կհանգեցնեն այդ ցուցիչների գնահատականի բարձրացման։
Կառլեն ԽաչատրյանԳուրգեն Գասպարյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-301789510.53614/18294952-2024.1-78ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/263

Հոդվածում քննարկված է Դյու Պոնտի ռեգրեսիոն մոդելի կիրառումը բանկի գործունեության գնահատման համար: Ակտիվների արդյունավետությունը և ֆինանսական լծակի բազմապատկիչը ուսումնասիրվում են սեփական կապիտալի արդյունավետության գնահատման համար: Որպես ֆինանսական ժամանակային շարքեր օգտագործվում են Հայաստանի առևտրային բանկերի գործունեության ակտիվների եկամտաբերության և ֆինանսական լծակների բազմապատկիչի ժամանակային շարքերը: Ցույց է տրված, որ ակտիվների և ֆինանսական լծակների բազմապատկիչից կախված սեփական կապիտալի արդյունավետության ռեգրեսիոն մոդելը նշանակալի է: Հայաստանի առևտրային բանկերի համար իրականացված պանելային վերլուծությունը հիմնված DuPont ռեգրեսիոն մոդելի վրա թույլ է տվել գնահատել բանկի հիմնական կապիտալի արդյունավետությունը:
Գոհար ԱվագյանՄերի ԱվանեսյանԱդրինե Ավետիսյան Միլենա Խառատյան Անի ՎարդանյանԱրամ Առաքելյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-3019610810.53614/18294952-2024.1-96ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/264

Մեր հայրենիքը դարեր շարունակ եղել է «համեղ պատառ» թշնամիների համար, լինելով «մետաքսի ճանապարհ»-ի մի հատված․ հազարամյակներ շարունակ ենթարկվելով թշնամական հարձակումների, կորցնելով պետականությունը՝ ապա վերականգնելով այն, մոխրացել է այրվելով և ֆենիքսի նման վերածնվել: 1988-ի երկրաշարժի, այնուհետև Արցախյան առաջին պատերազմի, երկրում անկայուն վիճակի պատճառով արտագաղթը դարձավ առաջնային խնդիր մեր պետության և հայ ազգի համար: Արտագաղթի պատճառների առկա բազմահազար ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ պատերազմական իրավիճակը, պետության հանդեպ անվստահությունը, անարդարության զգացումը, արժանապատիվ աշխատանքի բացակայությունը կարող են նպաստել միգրացիայի տեմպի աճին: 2023թ. պատերազմը և դրան հաջորդած արցախցիների բռնի տեղահանումը պարարտ հող է նախապատրաստել եկած արցախցիների արտագաղթի համար:

Սույն հոդվածում իրականացվել է հետազոտություն բռնի տեղահանված արցախցիների շրջանակում: Ուսումնասիրվել է նրանց սոցիալական վիճակը, միգրացիոն տրամադրությունը, և ներկայիս հուզող խնդիրները: Վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ տեղահանված արցախցիների հիմնական խնդիրները կապված են բնակարանային ապահովման և զբաղվածության հետ: Վերոհիշյալ խնդիրները լուծելու նպատակով, ուսումնասիրվել է այլ երկրների փորձը և առաջարկվել լուծումներ:
Լուսինե Գրիգորյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-30110912210.53614/18294952-2024.1-109ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (ՀՀ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐՈՎ)
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/265

Վերջին տարիներին ՀՀ վարչատարածքային բարեփոխումները, թերևս, այն հիմնական ու շոշափելի փոփոխություններն են տեղական ինքնակառավարման համակարգում, որոնց արդյունքում մեծացել են համայնքների կարողությունները (մարդկային, ֆինանսական և այլն) և բարելավվել է համայնքային ռեսուրսների կառավարման արդյունավետության մակարդակը:

Սույն հետազոտության առարկան համայնքներում խոշորացման ազդեցության գնահատումն է համայնքների սեփական և ոչ սեփական եկամուտների հարաբերակցության, համայնքներում ծախսերի առաջնահերթությունների փոփոխության, ինչպես նաև համայնքային կառավարման արդյունավետության վրա:

Հետազոտության օբյեկտը ՀՀ վարչատարածքային բարեփոխումների համեմատաբար վաղ փուլերում խոշորացված 19 համայնքների` 2012-2022 թվականների բյուջեների հաշվետվություններն են:

Հետազոտության նպատակն է գնահատել խոշորացման ազդեցությունը ՀՀ վարչատարածքային բարեփոխումների համեմատաբար վաղ փուլերում խոշորացված 19 համայնքներում եկամուտների ապակենտրոնացման մակարդակների փոփոխության վրա: Հետազոտության նպատակն է նաև գնահատել խոշորացումից առաջ և հետո ժամանակահատվածում եկամուտների ապակենտրոնացման մակարդակի փոփոխության բացասական տարբերության ցուցանիշներ ապահոված համայնքներում մեկ շնչին բաժին ընկնող կրթության և տնտեսական հարաբերության գծով ծախսերի համամասնությունները:

Հետազոտության հիմնական նորույթն արտացոլվում է այն հիպոթեզի հաստատմամբ, որն ուղղված է հիմնավորելու ՀՀ համայնքների՝ պետական բյուջեից ունեցած մեծ կախվածության պայմաններում տեղական տնտեսական զարգացման ապահովման հնարավորությունը, ինչը հետազոտության շրջանակներում հնարավոր է դարձել իրականացնել ՀՀ համայնքներում մեկ շնչին բաժին ընկնող աշխատավարձերի ֆոնդի, տնտեսական հարաբերությունների և կրթության գծով ծախսերի համադրության արդյունքում:
Քրիստինե Թաթոսյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-30112313810.53614/18294952-2024.1-123 ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/261

Հոդվածում քննարկում ենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությունն ու նշանակությունը, որը անխափան միացնում է Բաքու, Թբիլիսի և Կարս քաղաքները: Մենք վերլուծում ենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աշխարհաքաղաքական հետևանքները՝ հաշվի առնելով դրա դերը մասնակից երկրների ռազմավարական դիրքի բարձրացման և տարածաշրջանային ինտեգրման խթանման գործում: Թեմայի ուսումնասիրության հիմնական նպատակն է ուսումնասիրել և ընդգծել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակությունը՝ որպես փոխակերպող ենթակառուցվածքային նախագիծ, ինչպես նաև խորանալ երկաթուղու պատմական համատեքստում, գործառնական բարդություններով և աշխարհաքաղաքական հետևանքներով՝ ցույց տալով նրա դերը տարածաշրջանային կապի ամրապնդման, տնտեսական զարգացման խթանման և Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական համագործակցության զարգացման գործում:
Անահիտ Սերոբյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-301617710.53614/18294952-2024.1-61 ԳԼՈՒԽ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ (ԻՍՊԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/266

Սույն հոդվածում քննվում են դարձվածքի ըմբռնման և դասակարգման սկզբունքների վերաբերյալ առկա որոշ գիտական մոտեցումներ, որոնք տեսական հիմք են ծառայում տվյալ գիտական աշխատանքի ուսումնասիրության համար։ Բացի այդ, քննության են ենթարկվում «գլուխ» բաղադրիչով դարձվածային միավորների փոխակերպման, այն է՝ տարբերակայնության առանձնահատկություններն իսպաներենում՝ հայերենի զուգադրությամբ, ուսումնասիրվում են «գլուխ» բաղադրիչով դարձվածային միավորների տարբերակայնության և հոմանիշության համակարգային կապերը իսպաներենում ու հայերենում, և կատվարում է տվյալ բաղադրիչով դարձվածային միավորների վերլուծություն լեզվի մակարդակում՝ վեր հանելով քննվող երկու լեզուներում դարձվածային տարբերակների միջև առկա նմանություններն ու տարբերությունները։ Համակարգային բազմաբնույթ կապերի շնորհիվ վերոնշյալ դարձվածային միավորները համատեքստին հաղորդում են արտահայտչականություն և հուզականություն։ Տվյալ աշխատանքն արդիական է, քանի որ առաջին անգամ կատարվել է «գլուխ» բաղադրիչով դարձվածային միավորների համեմատական վերլուծություն՝ զուգադրելով քննվող երկու լեզուներում առկա նմանություններն ու տարբերությունները։
Աննա Կուբանյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-30113915310.53614/18294952-2024.1-139ԵՐԿԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/267

Դիվանագիտական խոսույթում երկակիությունը մարտավարական գործիք է, որը դիվանագետներին հնարավորություն է տալիս զբաղվել միջազգային հարաբերություններում առկա նրբություններով և զգայունություններով։

Լեզվաբանորեն, երկակիությունը ենթադրում է բազմիմաստ մեկնաբանություններ ունեցող բառերի կամ արտահայտությունների օգտագործում, ինչի շնորհիվ դիվանագետներին կարողանում են պահպանել ճկունություն և խուսափել առճակատումից: Այնուամենայնիվ, չնայած երկիմաստությունը խթանում է կառուցողական հարաբերությունները երկրների միջև, բազմակի մեկնաբանությունների հնարավորությունը կարող է նաև հանգեցնել թյուրիմացությունների, հակամարտությունների և կողմնակալության:

Այս հետազոտությունը ուսումնասիրում է երկակիության դերը դիվանագիտական խոսույթում, մասնավորապես, երկակիությունը կիրառումը՝ որպես երևույթ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արված հայտարարություններում,՝ պարզելու, թե ինչպես են օգտագործվել երկակիության տարբեր տեսակները (բառագիտական, շարահյուսական, իմաստաբանական և գործաբանական) այդ հայտարարություններում և ինչպես են դրանք գործել։

Եզրափակելով՝ երկիմաստ լեզվի օգտագործումը, որն ի սկզբանե նախատեսված էր երկխոսությունը պահպանելու և լարվածության ուժեղացումից խուսափելու համար, կարող է նաև հանգեցնել բազմակի մեկնաբանությունների, մասնավորապես՝ կողմնակալության կամ անբավարար աջակցության ընկալման:
Անի Թամազյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-301154169ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/268

Հոդվածն ուսումնասիրում է ահաբեկչության ընկալման լեզվական էվոլյուցիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այն քննարկում է, թե ինչպես են ահաբեկչության վերաբերյալ ընկալումնը դրականից վերածվել բացասականի՝ ընդգծելով քաղաքական և պետական խաղացողների նշանակալի դերը հասկացողության ձևավորման գործում՝ օգտագործելով լեզուն որպես հզոր գործիք:

Հոդվածն անդրադառնում է նաև ահաբեկչության սահմանման և մեկնաբանման խնդրահարույց բնույթին՝ ընդգծելով դրա սուբյեկտիվ բնույթը և քաղաքական դրդապատճառների ազդեցությունը։ Բացատրվում է նաև, թե ինչպես կարող է չտարանջատվել ահաբեկչի և ազատամարտիկի միջև սահմանը՝ հանգեցնելով ընկալումների և սահմանումների հակասությունների, ինչը խնդիրներ է առաջացնում ահաբեկչության դեմ պայքարում։
Անուշ Մարտիրոսյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-30117017910.53614/18294952-2024.1-170ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՄԱՏՈՒՆԻ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ՆԱԽԱՏԻՊԵՐԸ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/269

1930-ականները Խորհրդային Հայաստանի քաղաքական և հասարակական ամենաթեժ շրջաններից էր: Այդ շրջանի իրադարձություններն ու մարդիկ դարձան նախատիպեր Եղիշե Չարենցի համար, որոնց միջոցով բանաստեղծը ներկայացրեց այդ շրջանի Հայաստանի քաղաքական պատկերը: Չարենցի աչքից չէին կարող վրիպել Լևոն Արիսյանը և Ամատունի Վարդապետյանը: Լևոն Արիսյանը 1934 թվականին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, իսկ Ամատունի Վարդապետյանը փոխարինել է սպանված Աղասի Խանջյանին և 1936-1937 թվականներին եղել է Կենտկոմի առաջին քարտուղար:Այս նախատիպերը դառնում են կատարվող իրադարձության կենտրոնում կանգնած կերպարներ: Չարենցն իր ստեղծագործություններում տալիս է քաղաքական պատկերն ու իր վերաբերմունքը վերոնշյալ քաղաքական գործիչներին: Հենց նրանք են կրում պատմական, քաղաքական ինֆորմացիան և դառնում գեղարվեստականացման սկզբունքին համապատասխան նախատիպ:
Արա Զարգարյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-30118018710.53614/18294952-2024.1-180ՄԱՐԴ – ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ջ. ԼՈՆԴՈՆԻ ՆԵՈՌՈՄԱՆՏԻԿԱԿԱՆ ՎԵՊԵՐՈՒՄ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/270

Ջեք Լոնդոնի արձակն իր ողջ բարդությամբ, բազմաչափությամբ կենտրոնանալով մարդու, բնության և քաղաքակրթության փոխհարաբերությունների խնդրի վրա՝ ստացել է բազմաթիվ գնահատականներ ինչպես ամերիկյան, այնպես էլ այլ գրական քննադատությունների ողմից։ Այդուհանդերձ, ամերիկացի գրողի ստեղծագործության միայն արդի լուսաբանությունն է, որ հեղինակի երկերում բացահայտել է նոր՝ նեոռոմանտիզմի գեղագիտության ձևավորման ակունքները՝ հնարավորություն ընձեռելով Լոնդոնի վեպերն ու պատմվածքները քննել նեոռոմանտիկ գրականության տեսանկյունից, որով էլ որոշարկվում է հոդվածի նորույթն ու արդիականությունը:

Հոդվածի նպատակն է վեր հանել քաղաքակրթության ազդեցությունը մարդու ինքնության ձևավորման վրա, բացահայտել քաղաքակրթության անքննադատ զարգացման կործանարար հետևանքները ժամանակակից աշխարհում և գտնել փրկության հնարավոր ելքերը՝ հիմք ընդունելով Ջ.Լոնդոնի տեսակետներն ու կանխատեսումները սույն թեմայի վերաբերյալ, ինչպես նաև Ջեք Լոնդոնի արձակը տեղադրել ամերիկյան նեոռոմանտիզմի համատեքստում՝ ուշադրության արժանացնելով նեոռոմանտիկ գրականության գեղագիտական արժեքների առկայությունը հեղինակի երկերում:

Արդ, հոդվածում քննության են առնվել Ջեք Լոնդոնի երկերում մարդ-բնություն և մարդ-քաղաքակրթություն փոխհարաբերությունների արդյունքում ծագած խնդիրներին նորովի մոտեցման ուղիները, որոնց առկայությունն ապահովում է գրողի գեղարվեստական աշխարհի ինքնատիպությունը՝ կապված ԱՄՆ գրականության հիմնական ուղղությունների զարգացման հետ։
Մարիամ Հակոբյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
2024-06-302024-06-30118819810.53614/18294952-2024.1-188ՈՒՍՈՒՑՉԻ ԴԵՐԸ ԱՇԱԿԵՐՏԻ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/272

Ներկայումս նախկին հիերարխիկ ուսուցչակենտրոն համակարգից անցում է կատարվում աշակերտակենտրոն ուսուցման համակարգի, որի արդյունքում փոխվում են ուսուցչի դերը և աշակերտի ուսումնառության ձևերը։ Սրա հետ մեկտեղ ամբողջովին վերափոխվում է օտար լեզվի դասավանդման նպատակը։ Եթե օրինակ քերականական-թարգմանական մեթոդի վրա հիմնված օտար լեզվի դասավանդումը, որտեղ ուսուցիչը ստանձնում էր կենտրոնական դեր նպատակահարմար էր օտար լեզվի պասիվ օգտագործմամբ պայմանավորված, ապա այսօր դա ընկալելի և կիրառելի չէ։ Մեր օրերում օտար լեզվի ուսուցումը խրախուսում է հաղորդակցություն։ Այսօր օտար լեզվի ուսուցման գլխավոր նպատակ սահմանելով հաղորդակցությունը, մենք մեզ համար օտար լեզվի դասավանդման ուղենիշ ենք ընտրում դասավանդման հաղորդակցային մեթոդը։ Հաղորդակցությունը իր մեջ ներկայացնում է կյանքի տարբեր ոլորտների հետ առնչություն։ Այս ոլորտները կարող են լինել նոր, անծանոթ կամ դժվարամատչելի աշակերտի համար։ Առօրյա, դպրոցական կյանքում կամ հետագա սոցիալական ինտեգրման համար աշակերտին անհրաժեշտ է արագ ինքնաիրացվել հասարակության մեջ։ Մենք կարծում ենք, որ սրա համար կարևոր է աշակերտի մոտ զարգացնել ինքնակրթության արժեհամակարգը։
Աննա Գաբրիելյան
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-30119921010.53614/18294952-2024.1-199ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԱՅԻՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
https://banber.eiu.am/index.php/banber/article/view/274

Այս հոդվածում խոսվում է իրավաբանական ոլորտի որակյալ և մրցունակ մասնագետների նկատմամբ բազմաթիվ կազմակերպությունների հետաքրքրության մասին: Այս առումով բարձրագույն կրթության համակարգի հրատապ խնդիրն է ապագա իրավաբանների օտարալեզու իրավաբանական դիսկուրսի ուսուցումը։ Խոսվում է նաև տարբեր ժանրերի իրավական փաստաթղթերի հիման վրա դիսկուրսիվ կոմպետենցիաների ձևավորման ուղղությամբ աշխատանքի մեթոդների մասին: Հոդվածում նշվում է, որ դասավանդման ավանդական մեթոդները միևնույն ժամանակ չեն տալիս ռուսաց լեզվի ՝ որպես մասնագիտական լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ, ինչը խանգարում է ուսանողների անձնական աճին և հիմնական կոմպետենցիաների ձևավորմանը: Նման պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում դիսկուրսիվ կոմպետենցիաների հմտությունների և կարողությունների ձևավորումը։ Հոդվածում ներկայացված է իրավական փաստաթղթերի կառուցվածքը՝ հիմնված լեզվական և քերականական նյութի վրա, խոսվում է պաշտոնական ոճի տարբերակիչ առանձնահատկությունների մասին, ուշադրություն է դարձվում այնպիսի երևույթների վրա, ինչպիսիք են կատարողականությունը և միջտեքստայնությունը: Դրա հետ մեկտեղ կարևորվում է աշխատանքի ընթացքում աուտենտիկ փաստաթղթերի և տեսանյութերի օգտագործումը, կարևորվում է Սահմանադրության տեքստերին, օրենքներին անդրադառնալը։ Շեշտը դրվում է նաև այն փաստի վրա, որ հաղորդակցման մշակույթում դիսկուրսիվ կոմպետենցիան դրսևորվում է դիսկուրս պլանավորելու և այն կառավարելու ունակության մեջ՝ նպատակ ունենալով իրականացնել հաղորդակցական ազդեցություն հասցեատիրոջ վրա:
Ալլա Ռուդենկո
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/
2024-06-302024-06-30121122410.53614/18294952-2024.1-211