https://banber.eiu.am/index.php/banber/issue/feed Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-05-14T05:26:35-06:00 Նունե Ջոմարդյան research.incubator@eiu.am Open Journal Systems

“Բանբեր ԵՄՀ” գիտական պարբերական

ISSN 1829-4952

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականն ունի բազմադիսցիպլինար (մուլտիդիսցիպլինար) բնույթ և հրատարակվում է տարին երկու անգամ՝ հունիսին և դեկտեմբերին։ Ունի բաց հասանելիություն։

Պարբերականում ընդգրկվում են հիմնարար և կիրառական հետազոտություններ հետևյալ որոլտներից՝

Իրավագիտություն

Քաղաքագիտություն

Տնտեսագիտություն

Լեզվաբանություն և բանասիրություն

Մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականում հոդվածների տպագրությունն անվճար է:

Գիտաչափական շտեմարաններ և ինդեքսավորում

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականը համաձայն ԲՈԿ-ի 28.06.2019թ. № 164Ա հրամանի ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

https://banber.eiu.am/index.php/banber/article/view/285 ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2025-05-02T05:49:21-06:00 Արամ Այվազյան aram.ayvazyan@eiu.am Ամանդա Սարգսյան sargsyanamanda@gmail.com
Հոդվածը վերաբերվում է վաղեմության ժամկետներ անցնելու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու գործընթացին։ Նախ` վերլուծվել է այս հիմքի, այսպես ասած, միջազգային կարգավորումների տեսակետից գաղափարի առաջացման նախապատմությունը։ Ներկայացված է խնդրո առարկայի կապակցությամբ հայրենական օրենսդրական զարգացման դինամիկան՝ մատնանշվելով հիմնական փոփոխությունները, առանձնահատկությունները և դրանց հիմնավորումները։ Միաժամանակ, կատարվել է արտասահմանյան տարբեր երկրների մոտեցումներում առկա իրավական սահմանումների վերլուծություն, որի արդյունքն իրավահամեմատական կոնտեքստով համադրվել է հայրենական օրենսդրական մոդելի հետ, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել առաջ քաշել և հիմնավորել որոշակի առաջարկություններ։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/288 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ԿԱՊԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ. ՏԵՍԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 2025-05-03T06:37:58-06:00 Հասմիկ Հակոբյան hasmikhakobyanm95@gmail.com
Սույն ուսումնասիրության շրջանակներում քննարկման առարկա է դարձվել սեփականության իրավունքի և կոռուպցիայի կապն ու դրանց սահմանադրաիրավական նշանակությունը: Նշյալ հիմնահարցերի համատեքստում դիտարկվել են ինչպես սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բնույթն ու այդ հարցի առնչությամբ առկա տեսական մոտեցումները, այնպես էլ կոռուպցիայի՝ որպես պետականության հիմքերը կազմալուծող երևույթի բնույթն ու դրա դեմ պայքարի սահմանադրաիրավական ասպեկտները:

Կարևորելով համալիր ուսումնասիրության իրականացման անհրաժեշտությունը՝ աշխատանքում ներկայացվել են սեփականության իրավունքի բնույթի վերաբերյալ տեսական տարբեր մոտեցումներ՝ չսահմանափակվելով սեփականության միայն սահմանադրաիրավական բնույթը մատնանշող տեսակետներով: Միևնույն ժամանակ ներկայացված տեսակետների համալիր վերլուծության արդյունքում ձևավորվել է այն մոտեցումը, որ սեփականության իրավունքն ունի սահմանադրաիրավական բնույթ, այն անմիջականորեն փոխկապակցված է կոռուպցիայի հետ, ուստի այս երկու իրողությունների բնույթով պայմանավորված հարկ է ինչպես սեփականության իրավունքն, այնպես էլ դրա սահմանափակումն ու այդ համատեքստում կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկել նախ սահմանադրաիրավական համատեքստում:
2025-12-30T00:00:00-07:00 Copyright (c) https://banber.eiu.am/index.php/banber/article/view/286 ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ 2025-05-03T05:55:05-06:00 Հակոբ Պետրոսյան hakob.petrosyan@eiu.am
Հոդվածում անդրադարձ ենք կատարում մարդկության զարգացման ներկայիս փուլում, հանցագործությունների կանխարգելման և քրեական վարույթների իրականացման ընթացքում նորագույն տեխնոլոգիական նվաճում հանդիսացող՝ արհեստական բանականության գործիքների կիրառության հնարավորություններին։ Դրա գործածությունն առավելապես դիտարկվում է երեք առանձին գործընթացների՝ հանցագործությունների դեմ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների, ինչպես նաև քրեադատավարական երկու փուլերի՝ մինչդատական և դատական վարույթների ընթացքում։ Կատարված հետազոտությամբ և վերլուծության արդյունքներով գալիս ենք այն եզրահանգման, որ տրամադրվող գործիքների առավելագույն հնարավորությունների կիրառությունը մեծապես կնպաստի իրավապահ մարմինների գործունեության օգտակար գործողության գործակցի բարձացմանը, այն հատկապես ուղղված կլինի հետաքննչական, քննչական և դատական մարմինների աշխատանքի ծանրաբեռնվածության էական նվազեցմանը, ժամանակի և ռեսուրսների տնտեսմանը։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/287 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ 2025-05-03T06:15:28-06:00 Գևորգ Իսրայելյան gevorg.israyelyan@eiu.am
Հեղինակի հետազոտության արդյունքները վկա­յում են, որ Հայաստանի Հանրապետությունում փոր­ձա­­գի­տա­կան գործունեության իրավական հիմքերն ունեն կարգավորման թերություններ, մասնավորա­պես՝ վարչական իրա­վունքի կարգավորման ոլոր­տում: Բացի այդ, ներ­կայումս չկա մեկ միաս­նական նորմատիվ իրավական ակտ, որը փորձա­գի­տա­կան գործու­նեու­թյան համար հիմ­նարար նշանակություն ունենա, սահմանի հիմնա­կան հասկացությունները, կարգավորի փոր­­ձաքննու­­թյունների նշանակման, կազ­­մակերպ­ման, անց­­­կաց­ման ընդհանուր մոտեցում­ները, բեռնա­թափի ճյու­ղա­յին օրենսդրությունն ան­հար­կի նույ­նա­բա­նա­կան կար­գավորումներից, ունենա ավելի լայն ընդգրկվա­­ծու­թյուն՝ ներառելով նաև ար­տա­դա­տա­­կան փոր­ձաքննու­թյունների տեսակները:

Նշված իրավիճակի շտկման համար առաջար­կու­­­թյուն­­ների ներկայա­ց­մանն է ուղղված սույն հետա­զո­­տությունը:
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/303 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ԿԱՊԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ. ՏԵՍԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 2025-05-14T05:26:35-06:00 Հասմիկ Հակոբյան hasmikhakobyanm95@gmail.com
Սույն ուսումնասիրության շրջանակներում քննարկման առարկա է դարձվել սեփականության իրավունքի և կոռուպցիայի կապն ու դրանց սահմանադրաիրավական նշանակությունը: Նշյալ հիմնահարցերի համատեքստում դիտարկվել են ինչպես սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բնույթն ու այդ հարցի առնչությամբ առկա տեսական մոտեցումները, այնպես էլ կոռուպցիայի՝ որպես պետականության հիմքերը կազմալուծող երևույթի բնույթն ու դրա դեմ պայքարի սահմանադրաիրավական ասպեկտները:

Կարևորելով համալիր ուսումնասիրության իրականացման անհրաժեշտությունը՝ աշխատանքում ներկայացվել են սեփականության իրավունքի բնույթի վերաբերյալ տեսական տարբեր մոտեցումներ՝ չսահմանափակվելով սեփականության միայն սահմանադրաիրավական բնույթը մատնանշող տեսակետներով: Միևնույն ժամանակ ներկայացված տեսակետների համալիր վերլուծության արդյունքում ձևավորվել է այն մոտեցումը, որ սեփականության իրավունքն ունի սահմանադրաիրավական բնույթ, այն անմիջականորեն փոխկապակցված է կոռուպցիայի հետ, ուստի այս երկու իրողությունների բնույթով պայմանավորված հարկ է ինչպես
սեփականության իրավունքն, այնպես էլ դրա սահմանափակումն ու այդ համատեքստում կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկել
նախ սահմանադրաիրավական համատեքստում:
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/300 ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ (ՄԵՏԱԼԵԶՈՒ, ԱՌԱՆՑ ՈՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊՐԵԼ) 2025-05-14T00:15:32-06:00 Ենոք Գրիշկյան yenokgrishkyan@gmail.com
Մեր օրերում գիտելիքի մոդելավորումը դարձել է տարբեր գիտությունների կիրառման բնագավառների հիմնախնդիրներից մեկը՝ տրամաբանություն, լեզվաբանություն, մաթեմատիկա, հոգեբանություն, կիբեռնետիկա և այլն։ Այս խնդրի նկատմամբ նման հետաքրքրության պատճառը արհեստական բանականության ստեղծումն է։ (AI) համակարգեր. Հոդվածը քննարկում է մետալեզուն՝ որպես մեքենայական թարգմանության մեջ առկա ունիվերսալ` համընդհանուր լեզու, որը կոդավորում է մուտքային լեզուն, թարգմանում ու վերծանում ելքային ցանկացած լեզվի` անկախ լեզվական ընտանիքից կամ տիպաբանական բնութագրից:

Բազմաթիվ անվանի մտածողներ դեռևս միջնադարում փորձել են ստեղծել արհեստական լեզուներ, որոնք պետք է աջակցեին լեզուների միջև ճիշտ թարգմանությանը: Սրանք ենթադրում էին նաև լեզվի միասնական ձևային կաղապար` մետալեզու: Արդեն 20-րդ դարում լեզվական նյութը զետեղելով ալգորիթմների և մաթեմատիկական բանաձևերի մեջ, գիտնականները կարողացան ստանալ հնարավորինս ճշգրիտ թարգմանություններ, որոնց հիմնական նախապայմանը կարգաբերված և գործող մետալեզվի գոյությունն էր: Ինքնին մետալեզուն արհեստական լեզվական երևույթ է, որի օգնությամբ կատարվում են համակարգչային թարգմանությունները: Ի տարբերություն արհեստական կառուցվածքային լեզուների, մետալեզուն ընդհանուր է բոլոր արհեստական և բնական լեզուների համար և գործածվում է որպես օժանդակ միջոց` լեզվական տվյալները մեկ լեզվից մյուսին փոխանցելու համար:

Մետալեզվի օգտագործումը պահանջում է բառի մանրամասն կաղապարավորում կամ նկարագրություն ոչ միայն որպես առանձին, այլ որպես նախադասության և համատեքստի մեջ իր միջավայրում գտնվող այլ բառերից կախված միավոր: Բառի մանրազնին նկարագրությունը` կաղապարավորումը կարևոր նշանակություն ունի իմաստի ճիշտ մեկնաբանման, հետևաբար` բառի, նախադասության և ենթատեքստի ճիշտ թարգմանության համար: Որպես օրինակ ներկայացված են անգլերենից չինարեն, իսպաներեն, լատիներեն, հայերեն, ռուսերեն և թուրքերեն թարգմանություններ` համապատասխան ձևային նկարագրություններով` հիմնված Համընդհանուր Ցանցային Լեզվի (ՀՑԼ) կիրառած մետալեզվի վրա: Հոդվածը քննության է առնում նաև ձևային նկարագրության կենսական մասերից մեկը՝ բաղադրիչի վերլուծությունը, քննարկվում է նաև ինչպես ձևաբանության, այնպես էլ իմաստային իմաստի տեսանկյունից։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/301 ԽՈՍՔԱՅԻՆ ՆԵՐԱԶԴՄԱՆ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ 2025-05-14T00:30:57-06:00 Սյուզաննա Գրիգորյան suzy.grigoryan@ysu.am
Սույն հոդվածը նպատակ ունի քննել խոսքային ներազդման լեզվագործաբանական միջոցների կիրառումը անգլալեզու գործարար հարցազրույցներում։ Գործարար հարցազրույցի (այսուհետ՝ ԳՀՑ) խոսքային ակտերի վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ ԳՀՑ խոսույթում տեղեկատվության հաղորդման գործառույթը անպայմանորեն զուգորդվում է համոզման, փաստարկման, գովազդման կամ ինքնագովազդման գործառույթներով, որոնք իրացվում են խոսքային ներազդման միջոցով։ Սույն աշխատանքում բացահայտվում է, որ անգլալեզու ԳՀՑ խոսույթում ամենահաճախ հանդիպող ներազդման միջոցներից է պերսուազիան։ Դրա պատճառը թերևս այն է, որ պերսուազիան, որը համարվում է մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու, համոզելու և ցանկալի հետհաղորդակցական գործողության մղելու յուրահատուկ ձև, աշխատաշուկայում հիմնական շարժիչ ուժն է։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/302 ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ԿՆՈՋ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՋԵՔ ԼՈՆԴՈՆԻ ՆԵՈՌՈՄԱՆՏԻԿԱԿԱՆ ՎԵՊԵՐՈՒՄ 2025-05-14T04:50:24-06:00 Մարիամ Հակոբյան mar.hakopyan@mail.ru
Սույն հոդվածում վերլուծվում են «նոր կնոջ» հայեցակարգի կողմնորոշիչներն ամերիկյան գեղարվեստական արձակում, ներկայացվում են կանացիության ընկալումների առանձնահատկությունները ամերիկացի գրող Ջեք Լոնդոնի նեոռոմանտիկական վեպերում:
Ժամանակակից գրականագիտությունն այսօր թեև կարևորում է Ջ. Լոնդոնի արձակում մարդակենտրոն հայեցակերպը, սակայն բավականաչափ չի անդրադառնում կանանց կերպարներին: Ուստի, մեր հետազոտությունը նոր լույս է սփռել հեղինակի կողմից աշխարհայացքային և գեղագիտական արտահայտչամիջոցների, գեղարվեստական առանձնահատկությունների և հնարների հասկացական ընկալումներին՝ թեմայի ընտրության հարցում առաջնությունը տալով գրականության նոր հերոսուհուն: Հետևաբար, հոդվածի նորույթը պայմանավորված է ժամանակակից կնոջ հայեցակարգի մանրամասն քննությամբ, ինչպես նաև՝ նեոռոմանտիկ գրականության դիտանկյունից նոր կնոջ հայեցակարգի հիմնարար դրույթները սահմանելու առաջին փորձով:
Մեր նախորդ ուսումնասիրությունների արդյունքում Ջ. Լոնդոնի արձակն արդեն իսկ տեղադրվել է ամերիկյան նեոռոմանտիզմի համատեքստում, ինչը հնարավորություն է ընձեռել սույն հետազոտության խնդրո առարկա դարձնել մինչ այժմ չուսումնասիրված նեոռոմանտիկ հերոսուհու հայեցակարգային դրույթները: Արդ, հոդվածի նպատակներն են.

քննել Լոնդոնի կերտած կնոջ կերպարի բովանդակային բնույթը, հիմնավորել, թե որքանով են արդարացված կին կերպարների այն համարձակ քայլերը, որոնց աստիճանական աճը՝ գրականության «փոքր մարդուց» մինչև բացառիկ հերոսուհու, երբեմն ուղեկցվում են քննադատական որոշ աղբյուրների կողմից կոչվող «տղամարդուն բնորոշ» գործոններով,

ավելի խորը մեկնաբանություն տալու համար գրականության նոր կնոջ հայեցակարգային դրույթները որոշարկել երկու դիտանկյունից. առաջինը՝ ավանդական-ժամանակակից համեմատական հարացույցում, երկրորդը՝ բացառիկ հերոսի, որոշ դեպքերում՝ գերմարդու, նեոռոմանտիկական մեկնաբանության համատեքստում, որոնցով էլ պայմանավորված է գիտական հետազոտության արդյունքների արժեքը:

Հոդվածում ներկայացված նյութերի հետագա օգտագործման հնարավորությունը XIX-XX դարերի ամերիկյան գրականության դասընթացներում, ինչպես նաև` Ջեք Լոնդոնի ստեղծագործությունն ուսումնասիրելիս, հիմնավորում է հոդվածի գիտագործնական նշանակությունը:

2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/289 ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2025-05-03T06:59:29-06:00 Երանուհի Մանուկյան e.manukyan@ysu.am
Հոդվածը նվիրված է հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը,  հակակոռուպցիոն հանձնաժողովների գործունեությանը, ինչպես նաև այն հնարավորություններին ու խոչընդոտներին, որոնք կարող են նպաստել կամ խանգարել հակակոռուպցիոն ռազմավարության մշակման հարցում։ Տվյալ վերլուծության համար հիմք են հանդիսացել հայտնի հետազոտողների տեսական ու  գործնական համակողմանի վերլուծության արդյունքներ, որոնք հիմնվում են միջազգային փորձի վրա։

Արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը պահանջում է ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավական մեխանիզմների և հանրային ներգրավվածության համադրություն: Հակակոռուպցիոն հանձնաժողովները վճռորոշ դեր են խաղում կանխարգելիչ միջոցառումների իրականացման, կոռուպցիոն դեպքերի հետաքննության և հաշվետվողականության ապահովման գործում: Այնուամենայնիվ, տարբեր խոչընդոտներ, ինչպիսիք են քաղաքական ազդեցությունը, ռեսուրսների բացակայությունը և իրավական բացերը, կարող են խոչընդոտել դրանց արդյունավետ գործառնությանը: Համակողմանի վերլուծելով տվյալ հիմնախնդիրը՝ հոդվածը նպատակ ունի նպաստել հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ դիսկուրսին՝ առաջարկելով պատկերացումներ այն մասին, թե ինչպես կարող են  մշակված ռազմավարությունները բարելավել հասարակական հարաբերությունները։ Եզրակացությունները ամփոփում են համակարգված մոտեցման կարևորությունը՝ համատեղելով իրավական, ինստիտուցիոնալ և հասարակական ջանքերը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար:
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/290 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԴՐՎԱԳՆԵՐ. 1988-1992 ԹԹ. ՍՈՒՄԳԱՅԻԹԻ, ԲԱՔՎԻ ԵՎ ՄԱՐԱՂԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 2025-05-03T07:20:40-06:00 Լիլիթ Մակարյան l.makaryan@ysu.am Մարինե Գևորգյան marine.gevorgyan@ysu.am
Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը 1988-1991 թվականներին բնորոշվում էր ընդգծված ազգայնականությամբ, ազգային հակամարտություններով և բռնարարքներով, որոնք հատկապես ուժգնացել էին Ղարաբաղյան հակամարտության ֆոնին: Այս տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները և հասարակությունը սարսափելիորեն թշնամացել էին հայերի դեմ, որոնց արդյունքում և ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների թողտվությամբ էլ տեղի էին ունեցել բազմաթիվ բռնություններ: Բաքվի հակահայ քաղաքականությունը կարելի է բաժանել մի քանի հիմնական փուլերի, որոնցից հատկապես կարևոր են 1988թ. սեպտեմբերի վերջին սկսված զանգվածային անկարգությունները, որոնք դարձան առիթ հայերի զանգվածային ջարդերի համար՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։ 1988թ. փետրվարին սկսվեցին առաջին ցույցերը Երևանում և Ստեփանակերտում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, որտեղ հայերը պահանջում էին ինքնորոշման իրավունք։ Սա սաստկացրեց ադրբեջանական ազգայնական դրսևորումները, որի արդյունքը դարձավ հայերի նկատմամբ ատելությունը։ Անկարգությունները սկսվեցին 1988 թվականի փետրվարին Սումգայիթում (Ադրբեջան)՝ հայերի նկատմամբ տեղի ունեցած սարսափելի ջարդերի տեսքով, ապա շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր։ Մինչ օրս Սումգայիթի և այլ վայրերում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն իրականացրած Բաքվի գործողությունները չեն ստացել համապատասխան միջազգային գնահատական: Սույն գիտական հոդվածը իր եզրահանգումներով հանդերձ կարող է գործնական նշանակություն ունենալ հայագիտության, դիվանագիտության և միջազգային հարաբերություններով, մասնավորապես խնդրո առարկա հիմնահարցով հետաքրքրված հետազոտողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/291 ԹԱԼԻԲԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ. ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ 2025-05-06T05:32:52-06:00 Հարություն Մաթևոսյան harutyun.matevosyan@edu.isec.am
Հոդվածի հիմնական նպատակն է ներկայացնել Թալիբանի ձևավորման քաղաքական, կրոնական և գաղափարական հիմքերը՝ ուշադրություն դարձնելով իսլամական արմատականության նոր մոդելին։ Վերլուծվում են Աֆղանստանի տարածաշրջանային իրադարձությունները, որոնք նպաստեցին Թալիբանի գաղափարախոսության ձևավորմանը, ինչպես նաև անդրադարձ է կատարվում Դեոբանդիզմի ծայրահեղական դրսևորմանը։ Հոդվածը մանրամասն քննարկում է սուննիական կրոնական ուղղությունները, որոնք կարևոր ազդեցություն են ունեցել Թալիբանի գաղափարախոսության մշակման վրա։ Հետազոտության հիմնական նպատակն է բացահայտել Թալիբանի կրոնաքաղաքական հայեցակարգային հիմքերը և դրանց ազդեցությունը ոչ միայն իսլամական աշխարհում, այլև տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության վրա։ Թեմայի արդիականությունը պայմանավորված է Թալիբանի կողմից Աֆղանստանում իշխանության վերականգնմամբ և դրա հետևանքներով՝ ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային քաղաքականության նոր մարտահրավերները։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/292 ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՊՏԻՄԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ 2025-05-06T05:51:55-06:00 Մհեր Վարդանյան mher.vardanyan.g@gmail.com
Ընդլայնելով բարդության տնտեագիտության մոդելավորման ոլորտում կատարված նախորդ աշխատանքը՝ մենք ձևակերպեցինք ռազմավարություն, որը կարող է օգտագործվել որպես մոդելավորման ուղեցույց բարդության տնտեսագիտության մոդելավորման համար: Մենք բացահայտեցինք բարդության տնտեսագիտության մոդելավորման երկու դեպք և շատ ուսումնասիրություններում օգտագործված ընդհանուր փոփոխականների կիրառմամբ ցույց տվեցինք հաճախ հանդիպող խնդիրներ և հասկացողության բացեր տարբեր փոփոխականների շփոթեցնող ազդեցությունների առումով, որոնք կարող են հանգեցնել ապակողմնորոշիչ արդյունքների: Հաշվի առնելով այն հանգամանքը,  որ բարդության տնտեսագիտության շրջանակը, ըստ էության, անսահման է, մենք նաև սահմանեցինք այս շրջանակում օպտիմալ քաղաքականության ձևավորման մոդելավորման սահմանափակում, որը, մեր համոզմամբ, կուղղորդի ապագա հետազոտություններին՝ նվազող աբստրակցիոն շերտերով մոդելավորման իրական ներուժը բացահայտելու քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/293 ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍՈՒՄ 2025-05-06T06:02:16-06:00 Լիլյա Ավետիսյան l.a.avetisyan.l@gmail.com
Հոդվածում ներկայացվել են ռեստորանային մարքեթինգի արդի միտումները, բացահայտվել են հյուրընկալության ոլորտում գործող կազմակերպությունների նորարարական գործունեության առանձնահատկությունները, դիտարկվել են ռեստորանների խթանման համար կիրառվող հիմնական մարքեթինգային գործիքները, ինչպես նաև վերլուծվել է ՀՀ ռեստորանային բիզնեսի ներկա վիճակը, վերհանվել են Հայաստանի ռեստորանային ոլորտում մարքեթինգային գործունեության հիմնախնդիրները և հետագա զարգացման հնարավորությունները:
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/294 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2025-05-06T06:13:46-06:00 Զավեն Բաղրյան zavenbaghryan1998@gmail.com Էլինա Շամխալովա shamkhalovaelina@gmail.com Արտաշ Գալստյան artashgalstyan0001@gmail.com
Հոդվածում հետազոտության է ենթարկվել ռազմավարական մարքեթինգի նրբությունները և հիմնավորվել ագրոպարենային համակարգում  դրանց կիրառման հնարավորությունները։ Շուկայավարման գծով ստեղծված խնդիրներն ուսումնասիրելով  և ձևավորված տենդենցները հաշվի առնելով, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ` մարքեթինգային մոդելների տեսքով։ Միջազգային պրակտիկան  դիտարկելով և ժամանակակից շուկայի պահանջներից ելնելով  մեծ կարևորություն է տրվել  ագրովերամշակման ոլորտում  եկամուտների գործառնությունների (RevOps) մոդելի ռազմավարական մակարդակով կիրառմանը  և մանրածախ (Retail) աուդիտի  շարունակական իրականացմանը։ Աշխատանքում անդրադարձ է  կատարվել  B2C  սեգմենտում  բրենդների կարևորությանը և սպառողական շուկայում  թիրախային լսարանի վրա  բրենդինգի առանցքային ազդեցությանը։ Մարքեթինգային տեսանկյունից հատուկ  առաջարկություն է կատարվել՝ սննդի արդյունաբերության մեջ  օրգանական  ու արհեստական մեծ ներգործությամբ դասակարգվող պրոդուկտներին զուգահեռ, որպես այլընտրանքային պրոդուկտ,  ներկայացնել և շուկայում դիրքավորել բնական տեխնոլոգիաներով պատրաստված ագրոպարենային արտադրանքը։ Շուկայավարման պրակտիկան հետազոտելով  ներկայացվել է ռազմավարական մարքեթինգում բրիֆինգի կազմակերպման այժմյան մեխանիզմները և մարքեթինգային խորհրդատվության բարձրացման ուղիները։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/295 ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ՈՒՄ 2025-05-06T06:38:55-06:00 Լուսինե Ղազարյան ghazaryanlusine957@gmail.com
Դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետ քաղաքականությունը որոշիչ ազդեցություն ունի ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության վրա։ Սակայն շատ հաճախ ապահովագրական ընկերությունների ղեկավարները բավական ուշադրություն չեն դարձնում այդ փաստին։ Հոդվածում քննարկվում է դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետության գնահատման կարևորությունը ապահովագրական ընկերություններում։ Հոդվածի նպատակն է ապահովագրական ընկերության օրինակով գնահատել դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետությունը և խթանել ապահովագրական ընկերությունների կողմից դեբիտորական պարտքերի կառավարման ժամանակակից և արդյունավետ մեթոդների կիրառումը։ Նպատակի իրագործման համար հեղինակի կողմից վերլուծության է ենթարկվել Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի տվյալները, որոնց հիման վրա հաշվարկվել են ընկերության դեբիտորական պարտքերի ինտենսիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշները։ Այնուհետև կիրառելով՝ համեմատական, կոռելյացիոն և քայլային ռեգրեսիոն վերլուծությունների մեթոդները՝ հեղինակը գնահատել է դեբիտորական պարտքերի կառավարման համակարգի ազդեցությունն ընկերության ակտիվների շահութաբերության (ROA) վրա։

Ուսումնասիրության արդյունքում ընկերությունում վերհանվել են դեբիտորական պարտքերի կառավարման գործընթացում առկա թերությունները և բացահայտվել՝ այն գործոնները, որոնք առավել մեծ ազդեցություն ունեն դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետության վրա, ինչպես նաև կատարվել են առաջարկներ կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Հեղինակի կողմից վերլուծության արդյունքում մշակված մոտեցումները կարող են ծառայել որպես ուղեցույց՝ դեբիտորական պարտքերի կառավարման առավել արդյունավետ մեթոդներ կիրառելու և ապահովագրական ընկերությունների գործունեությունը բարելավելու տեսանկյունից։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/298 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ (ՊՄԳ) ՈՐՊԵՍ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ 2025-05-13T06:43:32-06:00 Աննա Մարգարյան margaryan.anna@mail.ru
Հոդվածի նպատակն է պարզել կրթության ոլորտում ՊՄԳ կառուցակարգի ազդեցությունը կրթության հասանելիության և արդիականացման վրա, բացահայտել կրթության զարգացման առկա խնդիրներն ու ուղղությունները Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում:
Հոդվածի առարկան կրթության ոլորտում ՊՄԳ կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունն է:
Հետազոտության խնդիրն է հիմնավորել ՊՄԳ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում։
Հետազոտության նորույթը Հայաստանի Հանրապետության կրթության արդիականացման համատեքստում ՊՄԳ համակարգի բարելավման տեսական դրույթների, մեթոդաբանական ասպեկտների և գործնական առաջարկությունների մշակումն է:
Ժամանակակից նորարար տնտեսության պահանջներին բավարարելու համար՝ անհրաժեշտ է կրթության ոլորտում ներդնել նոր համակարգեր և կիրառել նոր լուծումներ: Աշխարհի տարբեր երկրներում ՊՄԳ-ն օգտագործվում է կրթության ոլորտում՝ որպես ֆինանսավորման և մասնավոր գործընկերոջ կարողություններն ու իրավասությունները կրթական համակարգ ներգրավելու և աշխատաշուկային պահանջներին համապատասխան և մրցունակ կադրեր պատրաստելու միջոց։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://banber.eiu.am/index.php/banber/article/view/299 ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐ 2025-05-14T00:03:17-06:00 Լուսինե Գրիգորյան g.lusine2000@gmail.com
Հայաստանի բնակչության բնական աճը վերջին տասնամյակներում շարունակաբար նվազել է, ինչի արդյունքում երկրի ժողովրդագրական վիճակը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի և ընտանիքներին ուղղված պետական աջակցության բացակայությունը նպաստել են ծնելիության ցածր մակարդակին։ Մասնավորապես, 1990-ական թվականներից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում նկատվում է ծնելիության ցուցանիշի նվազում, որն ունի երկարաժամկետ ազդեցություն երկրի բնակչության կառուցվածքի վրա։ Նման միտումները վտանգում են ՀՀ–ի ազգագրական ապագան և կարող են առաջացնել լուրջ սոցիալական և տնտեսական խնդիրներ։ Այս հոդվածում կքննարկվեն ծնելիության խթանման միջոցառումները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդագրական քաղաքականության բարելավման ուղիները, որոնք կարող են օգնել բարձրացնել ծնելիության մակարդակը և նվազեցնել երիտասարդ բնակչության արտագաղթը։
2024-12-30T00:00:00-07:00 Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի